Последние новости

Հազացողներին խանութում չեն սպասարկի, տարեցներն էլ խանութ գնալու հատուկ ժամ չեն ունենա

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ կորոնավիրուսի կանխարգելման անվտանգության կանոններում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել։

Մասնավորապես, փոփոխվել են առևտրի կենտրոնների համար սահմանված նորմերը։

Նոր որոշման համաձայն` առավոտյան ժամը 10-12-ն ընկած ժամանակահատվածում միայն տարեց մարդկանց սպասարկելու կանոնն այլևս չի գործում։

Առևտրի կենտրոնների մուտքի մոտ հաճախորդների ջերմաչափումն այսուհետ կլինի պարտադիր։ Իսկ կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչառություն ունեցող այցելուները չեն սպասարկվի։

Փոփոխություն է եղել նաև ախտահանման նյութերի վերաբերյալ պահանջներում. 60-80%-անոց սպիրտի հիմքով ախտահանիչ նյութերի փոխարեն առևտրի կենտրոնների շփման մակերեսներն այսուհետ պետք է ախտահանվեն 70-90% սպիրտի հիմք ունեցող նյութերով։ Իսկ ձեռքերի մշակման նյութերը պետք է պարունակեն առնվազն 70% սպիրտ։

Աշխատավայրում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման միջոցառումների պատասխանատուն այսուհետ պետք է նշանակվի տնօրենի հրամանով։ Նա աշխատակցի՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքում պետք է օժանդակի նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակի ճշտմանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ