Последние новости

Լևոն Մնացականյան. «Բանակը ոչնչում մեղավոր չէ»

ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հակադարձում է այն խոսակցություններին, թե բանակը, զինվորները փախել են պատերազմի դաշտից։ Լևոն Մնացականյանը «Հրապարակի» հետ հարցազրույցում ասել է, որ բանակն ինչ որ պետք է, արել է, մնում էր քաղաքական գործիչներն էլ իրենցն անեին։

«Պատերազմը կանգնեցնողները զինվորականները չեն, քաղաքական գործիչներն են, զինվորականները բանակի հետ իրենց գործն արել են, անելուց են եղել»,–ասել է Մնացականյանը։

Դիտարկմանը, թե ներկայացվում է, որ բանակն այնքան էլ լավ չի կռվել, իրավիճակ է ստեղծվել, ինչի համար էլ հնարավոր չի եղել պատերազմը շարունակել` Մնացականյանը շեշտել է` բանակը ոչնչում մեղավոր չէ, իր գործը լրիվ արել է։

Նա նշել է`թող աշխատեն, վերլուծեն, վեր հանեն, թե ովքեր են փախել։ Բանակից ոչ մեկն էլ չի փախել, փախել են լրահամալրողները։

Անդրադառնալով լուրերին, թե Շուշին ոչ թե գրավել են, այլ հանձնել, Մնացականյանն ասել է, թե չգիտի` Շուշին հանձնելու պատճառը որն է եղել։ «Ես էդ ուղղությամբ չեմ եղել։ Թող ովքեր եղել են, իրենք էլ այդ հարցերի պատասխանները տան»,–ասել է նա` հավելելով, որ Արցախում եղել է այն ուղղությամբ, որտեղ գնալու ցուցում է եղել նախագահից։

Լևոն Մնացականյանը հավելել է նաև, որ Շուշիի առնչությամբ դեռևս պարզաբանումներ չի խնդրել պատասխանատուներից, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ