«Ռոսպոտրեբնադզորը» Հայաստանին ևս մեկ շարժական լաբորատորիա է փոխանցել
«Ռոսպոտրեբնադզորը» ՀՀ առողջապահության նախարարությանը փոխանցել է շարժական լաբորատորիա, որտեղ կարելի է օրական մինչև 1600 հետազոտություն իրականացնել:
«Եվս մեկ շարժական ախտորոշիչ համակարգը կարևոր օգնություն է՝ ուղղված վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին և դրանց տարածումը կանխարգելելուն»,- փոխանցման արարողության ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ առողջապահության և հանրային առողջության ոլորտը երկկողմ համագործակցության առանցքային ուղղություններից է ու շեշտեց, որ երկար տարիներ ընթացքում ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերել Հայաստանի առողջապահության համակարգին, իսկ կորոնովիրուսի դեմ պայքարում անգնահատելի օգնություն է ցուցաբերել:
Այժմ «Ռոսպոտրեբնադզորը» պարբերաբար Հայաստանին է հատկացնում թեստային համակարգեր և ռեագենտներ՝ կորոնավիրուսի լաբորատոր ախտորոշման համար:
Թորոսյանը հատկապես արժեքավոր է համարում աջակցությունն այն պայմաններում, երբ Հայաստանի առողջապահական համակարգը միաժամանակ պայքարում է կորոնավիրուսի և Արցախում պատերազմի հետևանքով առաջացած խնդիրների դեմ:
«Մեծ հույս ունեմ, որ մեր համատեղ և փոխահամաձայնեցված գործողություններն ընդդեմ նոր կորոնավիրուսային վարակի մոտ ապագայում դրական արդյունքներ կտան, և մենք կկարողանանք վերականգնել համատեղ միջոցառումների անցկացման ավանդույթը»,-ասել է Թորոսյանը։
Իր հերթին «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան նշել է, որ երկու երկրների բժիշկները համագործակցում են արդեն երկար տարիներ: Վերջին հինգ տարիների ընթացքում իրականացվում են վեց կարևոր համատեղ ծրագրեր։
«Մենք միասին աշխատում ենք և ջանում ենք, որ մեր միասնական համաճարակաբանական տարածքում ամեն ինչ հանգիստ լինի։ Ուստի երբ նոր սպառնալիք ի հայտ եկավ, մենք պատրաստ էինք միասին դիմակայել նաև դրան։ Հայաստանում հաջողություններ կան բարձր վերելքից հետո, մենք տեսնում ենք և՛ կայունացում, և՛ հաջողություն»,-նշել է Պոպովան։
Նա նշել է գործող բժիշկների և գիտական շրջանակների բարձր պրոֆեսիոնալիզմը։ Պոպովան ընդգծել է, որ դեկտեմբերի 11-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա կորոնավիրուսին նվիրված մեծ համաժողով, և ինքը սպասում է հայ գործընկերների մասնակցությանը: «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը հավելել է, որ Հայաստանում արդեն գործում է երկու Էքսպրես-լաբորատորիա և երեք շարժական կլինիկա, ևս մեկ էքսպրես-լաբորատորիան կօգնի առավել արդյունավետ ախտորոշել և կանխել հիվանդությունները: Պոպովան նաև հայ գործընկերներին ՌԴ-ում վերապատրաստելու պատրաստակամություն է հայտնել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-17 19:32
Появились новые кадры досрочного вывода контингента российских миротворцев из Нагорного Карабаха. И публикует российский телеканал "Звезда".
-
2024-04-17 19:28
В Брюсселе была достигнута предварительная договоренность о предоставлении помощи Армении из фонда мира Европейского Союза.
-
2024-04-17 19:25
Глава комитета Совета Федерации по международным делам Григорий Карасин отметил, что вывод российских миротворцев из Нагорного Карабаха является логичным следствием признания этой территории частью Азербайджана со стороны премьера Армении Никола Пашиняна.
-
2024-04-17 19:22
Командование иранского Корпуса стражей исламской революции (КСИР) выводит часть офицеров из Сирии из-за угрозы нанесения удара со стороны Израиля, сообщает газета The Wall Street Journal со ссылкой на собственные источники.