Последние новости

Արցախում սակրավորները 870 տարբեր տեսակի ռումբեր են վնասազերծել

Սակրավորական խմբերը շարունակում են հետպատերազմական Արցախը դարձնել առավել անվտանգ: Տեղեկությունը հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

Նշվում է, որ մայրաքաղաք Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում շարունակվում են չպայթած ռումբերի և ականների որոնման, վնասազերծման աշխատանքները։

«ԱՀ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում սեպտեմբերի 27-ից մինչև այսօր պայթուցիկ նյութերի վերաբերյալ ստացվել է երկու հազարից ավելի ահազանգ: Դրանց մեծ մասն արդեն պայթած վիճակում է եղել և որևէ վտանգ չէր ներկայացրել»,- նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՊԾ տվյալներով՝ սակրավորական ջոկատները վնասազերծել են 870 կասետային, հրթիռային և հարվածային ռումբեր, նաև ականանետի ականներ:

Ծառայությունից հորդորում են՝ պայթուցիկ նյութ հայտնաբերելու դեպքում ձեռք չտալ, անգամ եթե վստահ են, որ այն վտանգավոր չէ:

Պայթուցիկ նյութ նկատելու դեպքում անհրաժեշտ է զանգահարել 911, 112 կամ 101 կարճ հեռախոսահամարներով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ