Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴԻԱԿՆԵՐԸ
Դուք տիկին կամ պարոն նախարարի կողքը ու դրանից էլ ավելի յուղոտ տառատեսակով ստանում եք «տիկին կամ պարոն դավաճան», «տիկին կամ պարոն մարդասպան» տիտղոսները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով կառավարության անդամների նոր նշանակումներին:
«Քաղաքական ու բարոյական դիակները
Քաղաքական ու բարոյական ինքնասպանները
Երեկ գրել էի այն մարդկանց մասին, ովքեր «խիզախություն» ունեն հողատու, դավաճան, անպատիվ, թուրքի ստրուկից պաշտոն ստանալ։ Շարունակելով թեման՝ մի երկու վատ լուր հայտնեմ հավակնորդ տիկնանց ու պարոնների համար։
Եթե դուք, առաջնորդվելով լրիվ պրագմատիկ հաշվարկով, սուր ցանկություն ունեք ձեր անվան դիմաց տեսնել «տիկին նախարար» կամ «պարոն նախարար» բառերը.
Եթե մտածում եք, անգամ եթե 10 օր էլ լինի, ռեզյումեիս մեջ թող գրվի, վաղը պետք կգա.
Եթե դուք մտածում եք բա ուրիշ էլ ե՞րբ է հարմար պահ քան էս խառը շրջանը, էլ ով պիտի ձեր պես միջակությանը, սորոսականին, քծնողին, տակը փորողին, միջին չինովնիկին նշանակի նախարար ԱՊԱ տեղեկացնեմ՝
Դուք տիկին կամ պարոն նախարարի կողքը ու դրանից էլ ավելի յուղոտ տառատեսակով ստանում եք «տիկին կամ պարոն դավաճան», «տիկին կամ պարոն մարդասպան» տիտղոսները։ Բացատրեմ ինչու.
Ձեր նախորդները ԱԼԻԲԻ ունեին՝ իրենք կարող են ասել, որ չգիտեին ստորագրվող թղթի մասին, չգիտեին իրական կորուստների մասին, դուք դա չեք կարող։
Ասելով այո քաղաքական դիակ վարչապետի առաջարկին՝
ԱՅՈ եք ասում մոտ 5000 զոհերին, կրկնակի վիրավորներին, 100000 տնավեր եղածներին, Շուշիի ու Հադրութի հանձնմանը, Մեղրիի ու Լաչինի միջանցքներին ու ամբողջ դավաճանությանը։
Դուք մինչ այս պահը շարքային չինովնիկ էիք հիմա դառնում եք դավաճանական խունտայի մաս, որի դեմ ես անձամբ առանց կարմիր գծերի պայքարելու եմ։
Բադասյանական կամ արայիկհարությունյանական կամ արսենթորոսյանական քանդած համակարգը ձեզնից ոչ ոք չի կարող շտկել։ Դուք այդքան խելք ու պատկերացում չունեք։ Դա ձեզնից չեն էլ ակնկալում։ Դուք ընդամենը քաղաքական դիակի գրիմի մի ԴԺԳՈՒՅՆ գույնն եք դառնում։ Դուք դրոշմում եք ձեր քաղաքական ու բարոյական մահկանացուի ակտը։ Սա դեռևս բարեկամական հուշում է։
Հ.Գ. Ձեր նշանակումները ճանաչվելու են անվավեր։ Դուք հանգիստ չեք ապրելու՝ ընդհուպ մինչև պերսոնա նոն-գրատա։ Սա անհատական բեռ է։ Ո՜չ ավել ու ո՜չ պակաս»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-28 20:00
Ситуация в отношениях Армении и России не вселяет оптимизма из-за позиции армянского руководства, которое сознательно рушит отношения с РФ. Об этом 28 марта заявил министр иностранных дел России Сергей Лавров в интервью «Известиям».
-
2024-03-28 19:30
Председатель общественной организации «Гражданское сознание», основатель сайта AntiFake.am, политзаключенный Нарек Самсонян из УИУ «Армавир» направил открытое письмо-вопрос послу США в Армении Кристине Куинн, полный текст которого мы приводим ниже:
-
2024-03-28 19:28
Члены комитета по безопасности и политическим вопросам Совета Европы посетят с рабочим визитом Армению, сообщает "Арменпресс".
-
2024-03-28 19:26
Франции есть что предпринять в вопросе укрепления обороноспособности и суверенитета Армении. Об этом заявила в интервью «Арменпресс» руководитель парламентской группы дружбы Франция-Армения Национального Собрания Франции Анн-Лоранс Петель.