Սեմյոն ՊԵԳՈՎ. ԱՆԳԱՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՇՈՒՇԻՆ ՉԷՐ ԳՐԱՎՎԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Անգամ համաձայնությունը ստորագրելու ժամանակ Շուշին չէր գրավվել ռազմական ճանապարհով, հայտարարել է ռուս լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը:
«Ես ևս մեկ անգամ կրկնում եմ, որ գիտեմ, համոզված եմ, ունեմ ապացույցներ, որ Շուշին համաձայնագիրը ստորագրելու պահին՝ նախքան Ադրբեջանի դրոշի օրը, չէր գրավվել ռազմական ճանապարհով: Դա ամբողջովին ճշմարտություն է: Շուշիում գտնվել են Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները»,-ընդգծել է նա:
«Ինձ նաև հայտնի է, որ ամրոցում՝ բանտի մերձակայքում, քաղաքի այդ հատվածում նույնպես գտնվել են Արցախի ՊԲ զինվորները գիշերային բանակցությունների, ստորագրման պահին»,-նշել է Պեգովը:
Նրա խոսքով՝ պետք է մոտենային ևս մի քանի ստորաբաժանումներ, որոնք պատրաստ էին գրոհել և պաշտպանել Շուշին:
«Նոյեմբերի 9-ին՝ առավոտյան 5-ի շրջանում, պատրաստվում էին ևս շուրջ 400 մարդ, իմ տեղեկություններով»,-մանրամասնել է նա՝ հավելելով, որ այդ 400 մարդիկ պատրաստվում էին օգնել Շուշիում ստորաբաժանումներին ադրբեջանական խմբերը քաղաքը մաքրելու համար:
Լրագրողը նաև հերքել է տեղեկատվությունը, որ նոյեմբերի 6-ին Շուշիում, իբրև, գտնվել են ադրբեջանական զինվորականները:
Նրա խոսքով՝ նա ամբողջ օրն անցկացրել է Շուշիում, իսկ երեկոյան ժամանել գյուղ Կարին, որտեղ ևս չկային ադրբեջանական ուժեր:
Լրագրողը պատմել է, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը քաղաք կարող էր ներթափանցել առանձին-առանձին մինչև 6 ադրբեջանցի դիպուկահար, որոնք դիրքավորվել էին: «Նրանք իսկապես պորֆեսիոնալ էին: Նրանք զբաղեցրել էին առանձին կետեր մայրուղու երկայնքով այն կրակելու համար: Սակայն 6 մարդն այն ուժը չէր, որը կարող էր վերահսկել քաղաքն ու գրավել այն... Այդ 6 դիպուկահարները հայտնաբերվել էին: Սակայն դա հիմք էր հանդիսացել, որ Ալիևը հայտարարեր, որ քաղաքը վերցվել է նրանց վերահսկողության տակ: Նոյեմբերի 7-ին Շուշիում գտնվել է 6 ադրբեջանցի դիպուկահար»,-պատմել է Պեգովը:
Նա նշել է, որ նոյեմբերի 7-ին Շուշին մաքրվել էր դիվերսանտներից, սակայն դա չէր նշանակում, որ քաղաքում ամեն ինչ հանգիստ էր: Դժոխքի ձորով շարունակում էին անցնել խմբեր, որոնք ոչնչացվում էին: Այնտեղ տեղակայված էին մեծաթիվ ուժեր: Թուլացել էր անգամ Նախիջևանի ռազմաճակատը: Պեգովի խոսքով՝ ադրբեջանական կողմի կորուստները հսկայական էին, և մի օր այդ թվերը կցնցեն ադրբեջանցիներին: Նրանք շատ ավել շատ էին, քան 1000-ը:
Նրա խոսքով՝ նոյեմբերի 8-ին Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի խաչմերուկին իսկապես եղել են ադրբեջանական ստորաբաժանումներ, այդուհանդերձ, չնայած ոգևորությանը, որ կար ռուսական քաղաքներում և Բաքվում, Շուշին իրական միֆ է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-29 06:17
Убытки зарубежных фирм, вызванные уходом с российского рынка после февраля 2022 года, превысили $107 млрд. Такие данные привело агентство Reuters, журналисты которого проанализировали отчеты компаний.
-
2024-03-29 06:12
Вы знаете, когда Никол Пашинян был в оппозиции и возглавлял созданное им движение, которое – все это знали – имело связи с фондом Сороса, лозунг у его движения был «Выход». Выход из ОДКБ и из Евразийского экономического союза. Под этим лозунгом он поднял толпы на улицах, потребовал выборов премьер-министра, у них выборы в парламенте, и при этом заявил, что, если эти выборы закончатся тем, что не его изберут, он поднимет народ. Ну, в общем, демократия в своем наивысшем проявлении. Об этом 29 марта заявил министр иностранных дел России Сергей Лавров в интервью «Известиям».
-
2024-03-29 06:09
Азербайджан и Армения начнут контакты на парламентском уровне. Об этом в эфире Общественного телевидения заявил спикер НС Ален Симонян.
-
2024-03-29 06:05
Международный суд ООН постановил, что Израиль должен принять все необходимые меры для обеспечения беспрепятственных поставок гуманитарной помощи в сектор Газа. Соответствующее решение опубликовано на сайте инстанции в ответ на срочное ходатайство, поданное ЮАР.