Последние новости

Սատանովսկի. ՊՈՒՏԻՆԸ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ՊԱՀՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻՆ, ՓԱՇԻՆՅԱՆԻՆ, ԱԼԻԵՎԻՆ, ԹՐԱՄՓԻՆ, ՄԱԿՐՈՆԻՆ ԵՎ ՄԵՐԿԵԼԻՆ

Հին ու բարի բանաձև` «ամբոխտ ժողովուրդը չէ»: Ժողովուրդը հավերժ է և իմաստուն` իր յուրովի, առանձնահատուկ, ժողովրդական իմաստությամբ, բայց յուրաքանչյուր ժողովուրդ դա ունի: Ամբոխը հիմար է, որը սատանան գիտի, թե ում է բերում իշխանության: Այն երեխայի պես միամիտ է և վայրենու նման սնահավատ: Եվ այստեղ կարևոր չէ, թե ինչ ամբոխի մասին է խոսքը` արաբ, ամերիկացի, ուկրաինացի, հրեա, հայ, վրացի, չինացի, բելառուս... Այն տապալում է թագավորներին և նախագահներին, գլխավոր քարտուղարներին և վարչապետներին: Հենց նա է ներխուժում պառլամենտներ և քանդում հուշարձանները, բռնաբարում և սպանում է, թալանում և դիակապտություն է անում: Այս մասին իր Telegram ալիքում գրել է քաղաքական փորձագետ Եվգենի Սատանովսկին:

«Ամբոխն իրենից վեր է հանում պատահական մարդկանց և նրանց իշխանություն է դարձնում, ապա առանց վարանելու պատառոտում է, երբ Աքելան վրիպում է: Եվ այստեղ ինչ Մուրսին, ինչ Սաակաշվիլին, ինչ Փաշինյանը, ինչ Պորոշենկոն… Իսկ այնտեղ՝ թե ինչպես պատահական առաջնորդը գլուխ կհանի: Կարող է և ողջ մնալ: Ագահ, հիմար, բարբարոս, հեշտությամբ բորբոքվող կենդանի՝ հազարավոր անխելք գլուխներով. ահա թե ինչ է ամբոխը: Եվ, ընդ որում, հենց նա է որոշում ամեն ինչ պատմության կրիտիկական պահերին: Դու պարզապես թույլ տուր նրան կազմակերպել և ազատություն տուր...

ժողովուրդը ոչ մի բանում մեղավոր չէ: Այն գորշ է, բայց, կրկնում ենք, իմաստուն (շնորհակալություն Ստրուգացկուն` մեջբերման համար), օժտված բոլոր այն առաքինություններով, որոնցից ամբոխն, ըստ էության, զուրկ է: Նա կարող է խորամանկ կամ պարզամիտ լինել, ի զարմանս՝ ժլատ կամ առատաձեռն և հյուրընկալ: Կարող է բաղկացած լինել կատաղի մարտիկներից կամ` նույնքան հնազանդ, որքան խոյը, որին սպանդանոց են տանում, սրբերից և հերոսներից կամ պոռնիկներից և ավազակներից, կամ երկուսից էլ, հակված է խաղամոլության կամ էլ անտարբեր դրա նկատմամբ: Սիրում է երեխաներին կամ ընդհանրապես սառն է սերունդների նկատմամբ (այդպես էլ է պատահում): Հոգատար և հարգալից է ավագ սերնդի նկատմամբ կամ, առանց երկմտելու, դուրս է նետում նրանց «արդիականության նավից»: Ալկոհոլ է խմում, խոտ է նաընտրում կամ` առողջ ապրելակերպ:

Խելոքներն ու պարկեշտներն ամբոխի մեջ չեն մտնում, տաղանդավորները` առավել ևս, չնայած հաճախ են դրա զոհը դառնում: Ընդ որում՝ նրանք իրենց ժողովրդի մաս են կազմում, նույնիսկ եթե իրենց բոլոր համոզմունքներով և ապրելակերպով ինտերնացիոնալիստներ և կոսմոպոլիտներ են: Իսկ եթե իրենց այդպիսին չեն զգում, նրանց այդ մասին կհիշեցնեն մյուսները, ինչպես եղավ Երրորդ ռեյխում ասիմիլացված հրեաների դեպքում: Եվ ոչ միայն այնտեղ, և ոչ միայն նրանց հետ: Ընդ որում՝ ժողովուրդը, նույնիսկ` ամենակիրթ և կուլտուրական, զարմանալի հեշտությամբ վերածվում է ամբոխի: Եվ հաճախ միայն ամբոխից էլ բաղկացած է` բարակ շերտով նրանցից, ով ամբոխով չի քայլում, ում վերջինս քանդում և ոչնչացնում է, եթե այդ մարդիկ հայտնվում են իր ճանապարհին: Կամ տանում է իր հետ և լուծում իր մեջ, ինչպես դա եղավ հեղափոխության ժամանակ:

Մի խոսքով, հասկանալի է։ Չինացիները ճիշտ էին՝ ոչ մեկին խորհուրդ չտալով ապրել հետաքրքիր ժամանակներում։ Նրան այնպիսի փորձ ունեն, ինչպիսին աշխարհի ժողովուրդների մեծամասնությունը չի ունեցել և չունի։ Վաղուց են ապրում, ամեն ինչ տեսել են, շատ բան են հիշում։ Սա հին ճշմարտություն է «Չկա ավելի մեծ հիմարություն, քան սեփական երջանկության կառուցումը»։ Անպայման կգտնվի որևէ մի սրիկա, որը ամբոխ կհավաքի և այն, քո երջանկությունը, կոչնչացնի։ Եվ անգամ պարտադիր չէ դիտավորյալ, այլ հպանցիկ՝ չնկատելով։ Ընդ որում՝ անպայման հղում կատարելով ժողովրդի շահերին։ Ինչու է այդքան կարևոր, որ դեպի նոր աշխարհի կառուցում տանելու համար հերթական ամբոխին հավաքող ամբիոնը ինչ-որ մեկը ժամանակին տապալում է։ Նայում ես, և քշում-տանում է։ Այս բառի լավ իմաստով...

Ամերիկան կտորբեդահարի «Հյուսիսային հոսք-2»-ը։ Եվրոպան յոլա չի գնա առանց ռուսական գազի։ Չուբայսը կողմ է «կանաչ տեխնոլոգիաներին», դեմ ածխաջրածիններին։ Գրեֆը կողմ է կրթության արդիականացմանը, որի հետևանքով կրթության քարը քարի վրա չի մնա, և «Սբեր»-ին։ Մեդվեդևը կողմ է ամեն լավին ընդդեմ վատի։ Լավրովը դեմ է միջազգային հարաբերություններում հեգեմոնիզմին և պայմանագրերի վերանայմանը։ Թրամփը կողմ է։ Դե Բայդենը ևս նրանից լավը չի լինի։ Բայց, ընդհանուր առմամբ, ոչ։

Միայն Շոյգուն է ո՛չ կողմ, ո՛չ դեմ։ Նա ժամանակ չունի, նա իրական գործով է զբաղվում։ Այո, Պուտինը հավասարակշռության մեջ է պահում այս ամբողջ խարխուլ համակարգը, ինչպես Ատլանտը պահում է երկիրը։ Էրդողանին և Փաշինյանին, Ալևին և Թրամփին, Մակրոնին և Մերկելին, Լուկաշենկոյին և Սի Ցզինպինին, Նեթանյահուին և Մադուրոյին, Զելենսկուն և Ասադին։ Մերոնց մասին էլ չենք խոսում։ Սա ծանր աշխատանք է, ճահճից դուրս քաշել համառողների նախրին, տարբեր կողմեր նետվող գետաձիերին։ Մինչև նրանց բոլորին գոնե մի հստակ հաշվեկշռի կբերես... Իսկ ավելի հեշտ է չի դառնում և չի դառնա։ Եվ այս աշխարհում ոչ մեկն ավելի երիտասարդ չի դառնում։ Դե, մեծ հաշվով, նաև ավելի խելացի չի դառնում։ Ավելի փորձառու՝ այո։ Իսկ ավելի խելացի...»։

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ