Последние новости

Արայիկ Հարությունյանն էլ հրաժեշտ տվեց պաշտոնին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով նոր նախարար է նշանակվել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Վահրամ Դումանյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- նշված է հրամանագրում։

Դումյանյանը ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Նա մեկն է ԵՊՀ գիտական խորհրդի այն 5 անդամներից, որ դեմ էր քվեարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությանը։

Աշխատանքային փորձ

ԵՊՀ (Երևան), ԽՍՀՄ ԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան Մաթեմատիկական ինստիտուտ (ք.Մոսկվա), Ս.Բանախի անվան միջազգային մաթեմատիկական կենտրոն (Վարշավա, Լեհաստան), Թրիերի համալսարան (Գերմանիա), Պադերբորնի համալսարան (Գերմանիա)

Կարդացվող դասընթացներ

Դիֆերենցիալ հավասարումներ, Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումներ, ֆունկցիոնալ անալիզ

Մասնակցությունը դրամաշնորհների

DAAD, Գերմանիա, 2003, 2006, 2011

Լեզուներ

Հայերեն, անգլերեն, ռուսերեն

Մասնագիտական անդամակցություն

Հայկական մաթեմատիկական ասոցիացիայի անդամ, մասնագիտական խորհդի անդամ

Պարգևներ

ԵՊՀ ոսկե մեդալ, ՀՀ ԿԳՆ ոսկե մեդալ

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ