Последние новости

Ականի պայթյունից 1 խաղաղապահ ու Արցախի ԱԻՆ–ի 4 աշխատակիցներ են վիրավորվել

Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են Ղարաբաղի ԱԻՆ–ի 4 աշխատակիցները, խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի սպան, մահացել է ադրբեջանցի զինծառայողներից մեկը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ զոհված զինծառայողների մարմինների փոխանակման համատեղ խումբը, որի կազմում ընդգրկված են ռուս խաղաղապահները, Ադրբեջանի ԶՈւ–ն, Լեռնային Ղարաբաղի ԱԻՆ–ի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, նոյեմբերի 23-ին զոհվածների մարմիններ են փնտրել Թարթառի շրջանում։

«Ականը պայթել է Մատաղիս բնակավայրի տարածքում աշխատանքներ իրականացնելու ժամանակ։ Ռուս զինծառայողին տեղափոխել են Բաքվի հոսպիտալ, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։ Կյանքին վտանգ չի սպառնում», – գրված է հաղորդագրության մեջ։

Հակամարտության ընթացքում զոհվածների մարմինների որոնման և փոխանցման համար ռուս խաղաղապահների հրամանատարության նախաձեռնությամբ ստեղծված համատեղ խմբերն ավելի քան մեկ շաբաթ համակարգված ու արդյունավետ աշխատանքներ են իրականացնում։ Զոհվածների մարմինները կողմերին են փոխանցվում հուղարկավորման համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ