Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՎԱՔԱԳՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ 60%-ԻՑ ԱՎԵԼԻՆ ՓՈԽԱՆՑՎԵԼՈՒ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Ինչպես միլիոնավոր մեր Հայրենակիցներ, ես ևս մասնակցել եմ դրամահավաքին թե անձամբ և թե Փաստաբանական գրասենյակի միջոցով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խորհուրդ եմ տվել, որ ընկերներս ևս մասնակցեն։ Հարց է առաջանում, եթե հավաքագրված գումարների 60%-ից ավելին պետք է փոխանցվեր Կառավարությանը, ինչու հենց Կառավարությունը հանդես չէր գալիս որպես դրամահավաքի նախաձեռնող։ Բոլորս ուղղակի կփոխանցեինք գանձապետական միասնական հաշվին։
Մեկ այլ հարց, կարծում եմ բազմաթիվ իրավական ակտերի մեջբերման փոխարեն հարկավոր էր մանրամասն վերլուծել Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով սահմանված նվիրաբերության ինստիտուտի էությունը և դրա կոնկրետ նպատակաների անվերապահ պահպանման ուղղակի պահանջը։
Մասնավորապես մենք բոլորս նվիրաբերություն կատարելով Հիմնադրամին կոնկրետ նպատակ ենք հետապնդել, որ այդ միջոցները պետք է ուղղակիորեն իրացվեն Արցախի խնդիրների լուծմանը, Արցախում պատերազմի հետևանքների վերացմանը կրկին Արցախի տեսանկյունից և այլն։
Սակայն պարզվեց, որ բոլորս գումարը փոխանցում էինք «Հայաստանում ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով» նպատակի համար։
Արդյունքում առնվազն նվիրաբերողների կոնկրետ նպատակի շեղման խնդիր է առաջացել։ Կներեք իհարկե նաև պետք է նշեմ որպես իրավաբան վկայակոչած հիմնավորումները նվիրաբերության թույլատրելիության մասով բացարձակ համոզիչ չէին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-24 19:40
Участники акций протеста в Тавуше готовы к задержаниям и арестам, сказал Sputnik Армения глава Тавушской епархии ААЦ, архиепископ Баграт Галстанян, комментируя разгон акции на дороге Айрум-Баграташен.
-
2024-04-24 19:39
Президент США Джо Байден подписал закон о помощи зарубежным союзникам, включая Украину, сняв последнее юридическое препятствие для возобновления поставок туда американских вооружений. Об этом американский президент заявил в телеобращении.
-
2024-04-24 19:36
Межгосударственная дорога в Грузию на участке Киранц по-прежнему закрыта. Люди здесь ночуют уже несколько дней.
-
2024-04-24 19:34
Мыслями мы вместе с Арменией и армянами всего мира, говорится в послании министра национальной обороны Греции Никоса Дендиаса по случаю 109-й годовщины Геноцида армян 1915 года в Османской империи.