Последние новости

Ռուսաստանը Կարմիր խաչին 2 մլն եվրո է փոխանցել

Ռուսաստանը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) 2 մլն եվրո է փոխանցել` Արցախում մարդասիրական գործունեություն իրականացնելու համար։ Որոշումը կայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԿԽՄԿ նախագահ Փիթեր Մաուրերի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Վերջերս Կարմիր խաչի նախագահը եկավ Մոսկվայում էր և ներկայացրեց այն ծրագրերը, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Պուտինը ասաց, որ Ռուսաստանը ԿԽՄԿ-ին երկու միլիոն եվրոյի չափով գումար կտրամադրի, որը նպատակաուղղված կլինի Ղարաբաղում այս կառույցի աշխատանքը հեշտացնելու համար», – ասել է Լավրովը։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ԼՂ–ում զբաղվում է անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց հարցերով, ինչպես նաև մասնակցում դիերի փոխանակման աշխատանքներին, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ