Последние новости

Ռուսաստանը Ղարաբաղ է ուղարկել Սիրիայում ստուգված անօդաչու թռչող սարքեր

Ռուսաստանն ուժեղացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ կոնտինգենտը: Այսօր ԼՂՀ է տեղափոխվել հատուկ նշանակության բժշկական ջոկատ, որը ժամանել է Արևելյան ռազմական օկրուգից: Հակամարտության գոտում հայտնվել են նաև նորագույն հայրենական ռադիոէլեկտրոնային պայքարի «Լեեր-3» համալիրներ: Յուրաքանչյուրի կազմում կան մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են տեքստային, աուդիո- և վիդեոհաղորդագրություններ ուղարկել բջջային հեռախոսներին: Այդ պատճառով «Լեեր-3»-ն անվանում են բջջային զենք:

«Իզվեստիա» պարբերականը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին, հայտնում է, որ այդ ԱԹՍ-ները կօգտագործվեն ոչ թե խոչընդոտների վերացման, այլ մարդասիրական գործողությունների ժամանակ տեղի բնակչությանը զանգվածաբար տեղեկություններ հաղորդելու համար: «Լեեր-3»-ը նմանանատիպ խնդիրներ հաջողությամբ լուծել է Սիրիայում:

«Լեեր-3»-ի կազմում ներառված են «Օրլան-10» երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք մոդիֆիկացված են ռադիոէլեկտրոնային պայքարի խնդիրների լուծման համար, ինչպես նաև ԿամԱԶ-5350-ի բեռնատարի հենք վրա կառավարման կետ:

2015 թվականին շահագործման հանձնված համալիրի նախնական խնդիրը GSM ստանդարտի բջջային կապի ազդանշանների խլացումն էր: Երկու տարի անց այն մշակել են և ընդլայնել հնարավորությունները՝ ժամանակակից 3G և 4G ցանցերը ճնշելու համար, ինչպես նաև մեծացվել է գործողության տիրույթը:

«Լեեր-3»-ն ունակ է ժամեր շարունակ թռչել նշված տարածքում՝ ընդօրինակելով բջջային կապի աշտարակի: Ընդ որում, այն գործի է դրվում շրջաններում, որտեղ ռադիոծածկույթ չկա կամ այն շատ թույլ է: Հեռախոսներն ավտոմատ կերպով միանում են ազդանշանի առավել հզոր աղբյուրին: ԱԹՍ-ի հստակ բնութագրեր չեն բացահայտվում, սակայն «Օրլան-10»-ը կարող է օդում գտնվել 10-12 ժամ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ