Последние новости

Վարչապետը արդարացրեց ապատեղեկատվության տարածումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ պատերազմի մեկնարկի ժամանակ և հընթացս ասել է ամեն ինչ, սակայն մի փոքր այլ` պատերազմին հատուկ եղանակներով ու ձևերով։ Փաշինյանը նման հայտարարություն արեց իր տեսաուղերձում` խոսելով այն մասին, թե ժողովուրդը կորցրել է վստահությունը պաշտոնական լրատվության նկատմամբ։

«Ես ասել եմ ամեն ինչ, սակայն այնպես, որ ասվածը հակառակորդին չտա այնքան տեղեկատվություն, որը կարող է անթույլատրելի լինել և սպառնալիք դառնալ մեր անվտանգության համար»,–ասաց Փաշինյանը։

Նա նշեց` պաշտոնական մարմինների կողմից մի՞թե չի ասվել, որ մարտեր են ընթանում Հադրութի մոտ, Մարտունու, Շուշիի և Քարին տակի մերձակայքում, Սյունիքի ինքնապաշտպանության խմբեր ձևավորելու մասին չի՞ ասվել։

«Ի՞նչ էր նշանակում այդ ամենը կամ ուրիշ էլ ինչպե՞ս պետք է ասվեր` աղիողորմ ճիչերո՞վ, փախչել–փրկվելու կոչերո՞վ, խուճապ տարածելո՞վ։ Ասվել է բանակի գեներալների ու սպաների հերոսության մասին` մի՞թե դա սուտ է»,–հարցրեց Փաշինյանը` հավելելով, թե նրանց կյանքերը փրկելու համար է նաև գնացել եռակողմ համաձայնագրի կնքման մասին որոշմանը։

Վարչապետի խոսքով` ապատեղեկատվություն տարածելով` նպատակ է դրվում անջրպետ ստեղծել կառավարության և ժողովրդի միջև, որը մինչ օրս չի հաջողվել։ Նա կարծում է, որ, ճիշտ է, ժողովուրդը հարցեր ունի, դառնացած է և հուսալքված, բայց ինքն այդ ամենի միջից տեսնում է ժողովրդի վստահությունը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ