Последние новости

Ադրբեջանցիները լքել են Սոթքի տարածքը, աշխատակիցները գնացել են աշխատանքի

Սոթքի հանքում աշխատանքը նորմալ հունով գնում է, Aysor.am-ին ասաց Սոթքի գյուղապետ Հակոբ Ավետյանը։

«Աշխատակիցները գնացել են աշխատանքի, այս պահին բանակցություններ են գնում, բայց ոչ զինվորների միջև, ընդհանուր՝ կառավարությունների միջև», - ասաց նա։

Ավետյանը նշեց, թե պետք է սահման գծվի ու երկու կողմերն էլ դիրքավորվեն։

«Վիճակը հանգիստ է, լարվածություն չկա», - նշեց Սոթքի համայնքապետը։

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները լքել են տարածքը, մինչև ճշտումները կարվեն՝ սկսեն դիրքավորվել իրենց համապատասխան տեղերը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ