Последние новости

ՌԴ ՊՆ․ Մեկ օրում Հայաստանից ավելի քան 2100 մարդ է վերադարձել Ղարաբաղ

Հայաստանում ժամանակավորապես ապաստանած ավելի քան 2100 մարդ մեկ օրում Ղարաբաղ են վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխելով 2115 մարդու։ Շարասյան շարժն իրականացվել է ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ։

«Շփման գծի երկայնքով ընթացող ավտոբուսների անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները»,- նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ