Последние новости

Սյունիքի մարզում ձյուն է տեղում

Սյունիքի մարզում՝ բացառությամբ Մեղրի քաղաքի, տեղում է ձյուն։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Չնայած ձյանը՝ Սյունիքի մարզում եղանակը դեռևս 0 աստիճանից չի իջել ու չի իջնի մոտակա հինգ օրում։ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը հայտնում է, որ Սյունիքում նոյեմբերի 29-ին ցերեկային ժամերին լինելու է 6-ից 10 աստիճան տաքության, գիշերը՝ 1-ից 4: Մինչև դեկտեմբերի 3-ը կպահպանվի նույն եղանակը։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ