Последние новости

Պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունը կորցերել է վարելահողերի 70%-ը և այգիների 70%-ը

Վերջին տարիներին Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության վարելահողերի ընդհանուր թիվը կազմում էր շուրջ 132 000 հեկտար, որից յուրաքանչյուր տարի 100 000 հեկտարի վրա իրականացվում էր աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ցանքս, այդ թվում՝ հասկավոր հացահատիկային, հատիկաընդեղենային և յուղատու կուլտուրաների:

Ցավոք, պատերազմի հետևանքով մենք կորցրեցինք մեր վարելահողերի 70%-ը: Այս մասին, ի պատասխան News.am-ի գրավոր հարցմանը, դեկտեմբերի 1-ին հայտնեցին Արցախի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից։

Էական են կորուստները նաև այգեգործության ոլորտում: Նախկինում առկա 7000 հեկտար բազմամյա տնկարկներից մեզ մնացել են շուրջ 2000 հեկտար այգիներ (նախկին ծավալի 30%-ը-խմբ):

Բանջարաբոստանային մշակաբույսերի դեֆիցիտը հիմնականում կապված է բանջարեղենի ու մրգերի հետ (նուռ, արևելյան խուրմա, խաղող և այլն), որոնք հիմնականում աճեցվում էին կորսյալ տարածքներում: Բացը լրացնելու համար նախատեսվում է իրականացնել ծրագրեր, այդ թվում՝ ինտենսիվ այգիների զարգացման և ջերմոցային տնտեսությունների ոլորտում:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ