Գագիկ Խաչատրյանը բուժվելու համար չի մեկնի Գերմանիա, դատարանը մերժել է
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ Խաչատրյանը առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Թե ինչու Գագիկ Խաչատրյանի առողջականը թույլ չի տալիս նրան նիստին մասնակցել, ասեմ`որովհետև այս մեկ տարվա ընթացքում պետական մարմիններն ամեն ինչ արեցին, որ միայն բացասական դինամիկա տեղի ունենա։ Նույնիսկ նույն դիրքում երկարաժամկետ նստելուց ուժեղ ցավեր են առաջանում, ինչն անհնարին է դարձնում նրա մասնակցությունը»,–ասաց պաշտպանը։
Սարգսյանը նշեց, որ դատական նիստի ընթացքում իրենք ներկայացրել են բժշկական փաստաթուղթ, որում արձանագրված էր, որ Խաչատրյանի առողջական վիճակում կա բացասական դինամիկա, այդ պատճառով չի ներկայացել։
Նրա խոսքով`իրենք դատարանին միջնորդել են, որ թույլ տա` Գագիկ Խաչատրյանը բուժման համար մեկնի Գերմանիա, բայց դատարանն անհասկանալի պատճառաբանություններով մերժել է այդ միջնորդությունը ։
«Նշվել է, որ Հայաստանում կարող են պատշաճ բժշկական օգնություն ստանալ, բայց մոռանում են՝ հենց պետությունը նախաձեռնել է 2 բժշկական կոնսիլիումներ՝ ՀՀ լավագույն մասնագետների ներգրավմամբ, որոնք արձանագրել են, որ Հայաստանում այս վիրահատությունը հնարավոր չէ կատարել»,- պարզաբանեց Սարգսյանը։
Պաշտպանը նշեց, որ Խաչատրյանն իր բուժումը ստանում է տնային պայմաններում, բայց բոլոր բժիշկները միաբերան պնդում են, որ այս հիվանդության միակ բուժումը վիրահատությունն է։
«Անձը պետք է վիրահատվի, որպեսզի կարողանա ներկայանալ դատական նիստերին։ Եթե պետությունն այս միջոցները չի ձեռնարկում, նշանակում է, որ դիտավորյալ գործողություններ են կատարվում, այդ թվում՝ խոշտանգման հետ կապված։ Երբ անձն ունի սուր ցավեր, և պետությունն այնպես է անում, որ ինքը պարտադրված այդ ցավերը կրի, սա նշանակում է՝ վատ վերաբերմունք, խոշտանգում»,– շեշտեց նա։
Երեմ Սարգսյանն այս առնչությամբ հայտնեց, որ ՄԻԵԴ-ը նամակ է ուղարկել ՀՀ կառավարությանը, որում հայտնել էր, որ եթե կողմերն այդ հարցում ընդհանուր հայտարարի չգան, ապա ՄԻԵԴ-ը կնախաձեռնի նաև խոշտանգման քննության վարույթ։
Սարգսյանի խոսքով` հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 18-ին, ժամը՝ 12։00-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 16:15
Официальный Ереван никогда не ставил под сомнение территориальную целостность Украины. Об этом заявил на брифинге в парламенте Армении спикер Ален Симонян.
-
2024-04-25 16:12
С утра граждане перекрыли ряд дорог и улиц республики и столицы. Полицейские быстро реагировали на акции неповиновения, применяя жесткую силу против протестующих, удаляя их с дорог и подвергая приводу.
-
2024-04-25 16:11
В Генпрокуратуру Армении подано сообщение о преступлении по статьям 418 (наказывается лишением свободы на срок от 15 до 20 лет либо пожизненным лишением свободы) и 421 (наказывается лишением свободы на срок от 10 до 15 лет) Уголовного кодекса с требованием привлечь к ответственности Никола Пашиняна.
-
2024-04-25 16:10
Депутат фракции "Айастан" Гарник Даниелян госпитализирован в больницу Ноемберяна, где проходит необходимые обследования. Об этом сообщила депутат от фракции "Айастан" Кристине Варданян в соцсетях.