Նարեկ Մանթաշյան. ԱԱԾ-ն լավ կլինի բացահայտի, թե ո՞նց են թուրքական շպիոնները Հայաստանում իշխանություն վերցրել
ԱԱԾ-ն լավ կլինի բացահայտի, թե ո՞նց է ստացվել, որ թուրքական շպիոնները Հայաստանում իշխանություն են վերցրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը։
«ԱԱԾ պարզաբանեք և լուսավորեք մեր հանրությանը
ԱԱԾ-ն լավ կլինի բացահայտի, թե ո՞նց է ստացվել, որ թուրքական շպիոնները Հայաստանում իշխանություն են վերցրել: Ո՞նց է ստացվել, որ 2.5 տարի գլուխը կախ թողել են, որ երկիրը հիմքերից քանդեն: Ո՞նց է թողել, որ թուրքական փողերով տասնյակ հակապետական ՀԿ-ներ գործեն: Ո՞նց է ստացվել, որ թողել են անպիտան զենք գնվի մեր սահմանափակ միջոցներով: Ո՞նց է ստացվել, որ հիմնական դաշնակցի հետ այս կերպ փչացել են հարաբերությունները: Ո՞նց է ստացվել, որ ադրբեջանցիները կարողացել են հայկական անձնագրեր ստանալ և ներսից դիվերսիաներ անել: Ո՞նց է ստացվել, որ գրեթե բոլոր պաշտոնական կայքերը մի քանի ժամում ջարդվել էին ադրբեջանական հաքերների կողմից:
Հա, մեկ էլ էն Արայիկ Հարությունյանը, որ ասում է սպեցնազը վախեցել է և մարտական առաջադրանքից հրաժարվել է, ճի՞շտ է ասում:
2.5 տարի հավայի գործերով եք զբաղվում, ժողովրդի աչքերին թոզ փչում, հազիվ թե Մանվելի չեղած տուշոնկեքի շոուն անեք և սատանա ու ֆեյք բռնեք:
Ամոթ է, արժանապատվություն ունեցեք»,- գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 19:24
В Тавуше протестующие окружили пост военной полиции. Ранее тавушцы перекрыли мост, в районе которого сегодня планировалось провести работы по разминированию. Около моста протестующие установили палатку.
-
2024-04-25 19:22
Представители блока «Мать Армения» во главе с Андраником Теваняном находятся в Тавушской области.
-
2024-04-25 19:18
Сегодня несколько членов движения «Вместе» были задержаны, они пытались перекрыть улицу. Об этом заявил во время акции протеста бывший премьер-министр Армении, член движения «Вместе» Грант Багратян.
-
2024-04-25 19:16
На основании геодезических измерений, проводимых в рамках работ по уточнению координат на границе между Республикой Армения и Азербайджанской Республикой по состоянию на 25 апреля 2024 года установлено 20 пограничных столбов, сообщает пресс-служба армянского правительства.