Последние новости

Կյանքից հեռացել է հոգեբան Սամվել Խուդոյանը

60 տարեկան հասակում մահացել է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը:

Հայտնում է մանկավարժական համալսարանը, որտեղ Խուդոյանը Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչն էր։

Անվանի գիտնականը 1982-ին ավարտել է Մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը, իսկ ասպիրանտական կրթությունը շարունակել հոգեբանության գծով: Այդ ուղղությամբ նրա աշխատանքային գործունեության սկիզբը դրվել է հենց հարազատ բուհում՝ սկզբում որպես գիտաշխատող, ապա դասախոս, իսկ մինչ օրս՝ որպես ամբիոնի վարիչ:

Նա դասավանդել է ոչ միայն ՀՊՄՀ-ում, այլև մի շարք բուհերում, դասախոսություններով հանդես եկել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում, անցկացրել բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ:

Խուդոյանը 1980-ականների վերջերից զբաղվում էր նաև հոգեթերապիայով, մասնավորապես՝ հիպնոթերապիայով, իսկ 1990-ականների կեսերից նաև հոգեթերապիայի ուսուցողական դասընթացներ և թրեյնինգներ է իրականացրել։ 2006 թվականին հեղինակել և կազմակերպել է հայերեն առաջին հոգեթերապևտիկ (ընկճվածության հոգեվիճակի հաղթահարմանն ուղղված) ձայնասկավառակի արտադրությունը։ Նա վարել է նաև հոգեբանական հաղորդաշար։

Պրոֆեսոր Խուդոյանը հեղինակ է հոգեբանության և հոգեթերապիայի հարցերին նվիրված շուրջ 100 գիտական աշխատությունների, հինգ մենագրության, այդ թվում՝ երկու մեթոդական ձեռնարկների, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ