Последние новости

ՀՀ-ում գործող կապի օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Beeline բրենդի ներքո գործող «Տելեկոմ Արմենիա» ընկերության տնօրեններ Հայկ և Ալեքսանդր Եսայանների գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը Հարությունյանը հայտնել է Facebook-ի իր էջում։

«Քննարկել ենք Արցախում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր: Համաձայնություն ենք ձեռք բերել համագործակցության, որի շրջանակներում կցուցաբերվի տեխնիկական և մասնագիտական մեծածավալ օգնություն, ինչն էլ էականորեն կբարելավի կապի ոլորտի ծառայությունների որակը Արցախում։Ի դեպ, մոտ ժամանակներս ՀՀ-ում գործող կապի բոլոր օպերատորներին Արցախում գործունեություն ծավալելու հնարավորություն կտրվի»,–նշել է Հարությունյանը:

Նախագահի հանձնարարականի համաձայն՝ կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է ինտենսիվ բանակցություններ, որոնք, ընդհանուր առմամբ, պետք է հաջողված համարել:

«Կարող եմ հավաստիացնել, որ արդեն գալիք տարվա սկզբին կունենանք ՀՀ-ում մատուցվող կապի ոլորտի ծառայությունների որակին և գներին համարժեք կապ՝ բջջայինի պարագայում՝ առանց ռոումինգի հավելավճարի»,–նշել է նախագահը:

Նա հավելել է, որ վերջին շաբաթների ընթացքում տեխնիկական պատճառներով Արցախում առաջացած կապի խնդիրները մինչև օրվա ավարտ հիմնականում կլուծվեն:

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն ավելի ուշ գրառում է կատարել՝ նշելով, որ մի քանի օրերի գրեթե քսանչորսժամյա աշխատանքից հետո Արցախում վերականգնվել է կապը: Գործընթացն իրականացվել է ռուս խաղաղապահների անմիջական աջակցությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ