Последние новости

Լավրովը և Գուտերեշը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը օժանդակելու ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունների հնարավորությունները` Ադրբեջանի, Հայաստանի և ռուս խաղաղապահների համագործակցությամբ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ