Последние новости

Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից

ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Նա տեղեկացրեց, որ Հարությունյանը բուժումը կշարունակի տանը։ Ինչ վերաբերում է աշխատանքի անցնելուն, Ալթունյանը ժամկետներ չնշեց, քանի որ Ջալալ Հարությունյանը դեռ վերականգնողական շրջան պետք է անցնի։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ