Последние новости

Փաշինյանի համար դեղեր տարած երիտասարդներն ազատ արձակվեցին

Կառավարության շենքի մոտ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար դեղահաբի նմանվող առարկաներ տարած երիտասարդները, որոնք բերման էին ենթարկվել, Ոստիկանության բաժանմունքից քիչ առաջ ազատ արձակվեցին, տեղեկացնում է News.am։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը, որը նույնպես մասնակցում էր այդ ակցիային, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց բերման են ենթարկել անձը պարզելու համար։

«Ոստիկանությունը շատ վատ դրության մեջ է հայտնվել մեր ժամանակավոր իշխանությունների պատճառով, որովհետև թե բերման ենթարկող ոստիկանները, թե բաժանմունքի ոստիկանները, ոչ ոք այդպես էլ չկարողացավ ներկայացնել հիմք՝ ինչի համար ենք մենք բերման ենթարկվում։ Փորձեցին ներկայացնել, որ դա անձը պարզելու համար էր, որն անհեթեթություն է, որովհետև մենք պատրաստ էինք ներկայանալ։ Միակ նպատակը ակցիան կամ գործողությունը տապալելն էր, որն աբսուրադային էր։ Դա ընդամենը մարդասիրական քայլ էր այժմյան իշխանությունների նկատմամբ»,- ասաց նա։

Հայկ Մամիջանյանը նշեց, որ իրենց ակցիաները շարունակական բնույթ են ունենալու. «Ես ուզում եմ իրեն և իր կողմնակիցներին զգուշացնել, որ օրենքով սահմանված և թույլատրված բոլոր լծակները օգտագործվելու են, որպեսզի մեր երկրում անցնցում ունենանք ոչ դավաճանական, ազգանպաստ աշխատող կառավարություն։ Մենք Կառավարություն չունենք, ունենք մարդկանց խումբ, որոնք փորձում են փրկել իրենց աթոռը»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ