Последние новости

Վահրամ Պողոսյան․ Նոր պատերազմի առիթ չկա

Արցախի իշխանությունը կարծում է, որ նոյեմբերի 9-ին եռակողմ պայմանագրի ստորագրումից հետո նոր պատերազմի պատրաստվելու կարիք չկա։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Այժմ միանշանակ դրա պատճառները չկան», - ասել է նա։

Նա ասել է նաև, որ հակամարտության վերջերս տեղի ունեցած սրման հետևանքով բնակիչների մեծ մասը լքել են Արցախը։

«Այս պահին նրանց կեսն արդեն վերադարձել են։ Դա նշանակում է, որ մարդկանց մոտ վստահություն կա։ Վստահությունն ամենակարևորն է», - ասել է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ օրական երկու-երեք հազար մարդ վերադառնում են հարազատ քաղաքներ ու գյուղեր, սակայն մեծ խնդիր կա կացարանային ֆոնդի հետ կապված։

«Եթե կացարանի խնդիր չլիներ, բոլորը վերադարձած կլինեին։ Գրեթե բոլոր այն մարդիկ, որոնք դեռ չեն վերադարձել, ապրելու տեղ չունեն. նրանք Ադրբեջանի օկուպացված տարածքներից են», - ասել է Վահրամ Պողոսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ