Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ RESPONSABILITY INVESTMENTS AG ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉԻՑ 20 ՄԼՆ ԴՈԼԱՐ Է ՆԵՐԳՐԱՎԵԼ

Արդշինբանկը responsAbility Investments AG ակտիվների կառավարման առաջատար կազմակերպության կողմից կառավարվող Լյուքսեմբուրգում տեղակայված չորս հիմնադրամներից ընդհանուր 20 մլն դոլար գումարի չափով վարկ է ներգրավել: Ներգրավված միջոցները կուղղվեն վարկային ներդրումների ավելացմանը և հատկապես փոքր ու միջին բիզնեսի աջակցմանը։

Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի խոսքերով, սա Արդշինբանկի և responsAbility Investments AG ընկերության միջև առաջին գործարքն է: «Ներգրաված նոր միջոցները կընդլայնեն Հայաստանի տնտեսության տարբեր հատվածների, հատկապես ՓՄՁ-ների ֆինանսավորման մեր հնարավորությունները։ Մենք հուսով ենք, որ մեր ընկերությունների համագործակցությունը արդյունավետ և երկարաժամկետ կլինի: responsAbility Investments AG-ի վարկն, անշուշտ, Արդշինբանկի կայունության ևս մեկ երաշխիք է: Այն թույլ կտա զգալիորեն ավելացնել մեր ներդրումային հնարավորությունները Հայաստանի տնտեսության մեջ», - նշել է Արտակ Անանյանը։

ResponsAbility Investments AG-ն աշխարհի առաջատար ֆինանսական ընկերություններից է, որը կառավարում է ավելի քան 3 մլրդ դոլարի ակտիվներ: Ընկերությունը ֆինանսական գործունեություն է ծավալում 300 բարձր արդյունավետությամբ ընկերությունների հետ աշխարհի ավելի քան 76 երկրներից: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Ցյուրիխում (Շվեյցարիա)։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է: Բանկը բազմիցս ճանաչվել է լավագույնը առաջատար միջազգային պարբերականների կողմից: Այսպես, 2020 թվականին Global Financial ամսագիրը Արդշինբանկն անվանել է Տարվա լավագույն, ինչպես նաև Տարվա ամենահուսալի բանկը Հայաստանում: Արդշինբանկը 2020 թվականի Լավագույն բանկ է ճանաչվել նաև բրիտանական ինստիտուցիոնալ ներդրողների «Euromoney» հեղինակավոր ամսագրի կողմից, իսկ Financial Times հրատարակչության The Banker ամսագիրը 2020 թվականին Արդշինբանկի եվրոպարտատոմսերի թողարկումը ճանաչել է որպես «Տարվա գործարք» Եվրոպայում:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ