Последние новости

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը հրավիրվել է ՀՔԾ

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Համբարձումյանը ծանուցվել է դեկտեմբերի 9-ին ՀՔԾ ներկայանալու մասին։

ՀՔԾ–ից, սակայն, չպատասխանեցին մեր հարցմանը։ ԱԱԾ տնօրենի նախկին ԺՊ–ին ՀՔԾ կանչելու պատճառն, ըստ ամենայնի, նրա քաղաքական հայտարարություններն են:

Հիշեցնենք, որ Միքայել Համբարձումյանը նոյեմբերի 12-ին՝ իր հրաժարականից չորս օր հետո, հայտարարություն տարածեց՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ։ Նա նաև հայտարարեց, թե ձերբակալություններով, խուզարկություններով ու այլ ռեպրեսիվ միջոցներով դրական արդյունքի հասնել հնարավոր չէ։

Ուստի, նրա խոսքով, միակ ուղին երկրում օր առաջ արտահերթ ընտրություններ անցկացնելն է, թե ով է ճիշտ եղել, ով` սխալ, իր գնահատականը պետք է տա ժողովուրդը ընտրության արդյունքներով:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ