Քաղաքացիները կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարան տասնյակ քաղաքացիներ են մտել և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խափանել են մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը։
Բողոքի ակցիայի մասնակիցներն աղմկում էին, կանգնել էին գնացքների դռների արանքում և բղավում էին «Նիկոլ դավաճան»։ Այն քաղաքացիները, որոնք չէին մասնակցում ակցիային, ստիպված եղան լքել կայարանը։
Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է տեղում և զրուցել մեքենավարների հետ։
«Նման իրավիճակում ուղղակի չենք կարող աշխատել և վերականգնել մետրոպոլիտենի աշխատանքը»,–ասաց մեքենավարներից մեկը։
Նշենք, որ կայարանի երկու ուղղություններում էլ գնացքներ կանգնած էին մնացել։
Տեղում աշխատող ոստիկանը նշեց, որ այս պահին ոչինչ անել չեն կարող և անգամ չգիտեն, թե երբ կվերականգնվի մետրոպոլիտենի աշխատանքը։
«Տեղյակ ենք իրավիճակին, նշեմ, որ քաղաքացիները անհնազանդության ակցիաների շրջանակում, որպես ուղևորներ մտել են «Գործարանային» կայարան և թույլ չեն տալիս, որ գնացքները շարժվեն` դրանով իսկ կաթվածահար անելով մետրոպոլիտենի ողջ երթևեկությունը։ Թե երբ կվերականգնվի մետրոպոլիտենի անխափան երթևեկությունը չեմ կարող ասել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 16:12
С утра граждане перекрыли ряд дорог и улиц республики и столицы. Полицейские быстро реагировали на акции неповиновения, применяя жесткую силу против протестующих, удаляя их с дорог и подвергая приводу.
-
2024-04-25 16:11
В Генпрокуратуру Армении подано сообщение о преступлении по статьям 418 (наказывается лишением свободы на срок от 15 до 20 лет либо пожизненным лишением свободы) и 421 (наказывается лишением свободы на срок от 10 до 15 лет) Уголовного кодекса с требованием привлечь к ответственности Никола Пашиняна.
-
2024-04-25 16:10
Депутат фракции "Айастан" Гарник Даниелян госпитализирован в больницу Ноемберяна, где проходит необходимые обследования. Об этом сообщила депутат от фракции "Айастан" Кристине Варданян в соцсетях.
-
2024-04-25 16:09
Вопросы по продлению срока эксплуатации энергоблока №2 Армянской АЭС обсудил министр территориального управления и инфраструктур Гнел Саносян с послом России в Армении Сергеем Копыркиным.