Последние новости

ՀՀ պատգամավոր. Վարդենիսի ռեստորաններից մեկում ադրբեջանցի զինվորականներ են ճաշել

Տարբեր աղբյուրներից տեղեկություն ենք ստանում, որ Վարդենիսի ռեստորաններից մեկում քաղաքացիական հագուստով ադրբեջանցի զինվորականներ են ճաշել: Այս մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստում խորհրդարանական ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Ըստ նրա, նույն աղբյուրները հայտնում են, որ ադրբեջանցի զինծառայողները գնումներ են կատարում Վարդենիսի խանութներում: «Իհարկե, Ազգային անվտանգության ծառայությունը, իրեն հատուկ ոճով, շտապեց հերքել այս տեղեկատվությունը, բայց մենք բոլորս տեսանք, թե ինչ արժեն մեր պաշտոնական կառույցների հերքումները, և հատկապես մեզ համար: Մենք կորցրեցինք Ղարաբաղի 75%-ը»,- ասաց Տոնոյանը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ