Последние новости

Ռուսաստանի հատուկ նշանակության բժշկական ջոկատը լրացուցիչ բուժկետեր է բացել Արցախում

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական մասնագետները լրացուցիչ բժշկական կետեր են տեղակայել Արցախում։

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, լրացուցիչ բուժկետեր են բացվել Ստեփանակերտում, Խոջալուում և Լաչինի միջանցքի ռուսական խաղաղապահ ուժերի դիտակետում:

Լրացուցիչ բժշկական կետերի կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև տեղի բնակչությանն օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ:

Ռազմական բժիշկները մեկ օրում ավելի քան 39 հիվանդի, այդ թվում՝ հինգ երեխայի են օգնություն ցուցաբերել։

Տեղի բնակիչները հիմնականում դժգոհում են տարբեր քրոնիկ հիվանդություններից, ինչպես նաև սիրտ-անոթային ու էնդոկրին համակարգի հիվանդություններից, նաև ունեն ատամնաբուժական օգնության տրամադրման կարիք:

Նշվում է, որ լրացուցիչ բուժկետները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս տեղում անցկացնել հիվանդների զննում և առաջնային ախտորոշում:

Ստորաբաժանումների կազմում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ ու համաճարակաբաններ, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ