Последние новости

Wargonzo․ Ռուս օդաչուները զոհվել են ծրագրված հարձակման կամ ռազմական սադրանքի արդյունքում

«Հաշվի առնելով, որ Ми-24-ը թռել է Էրեբունի ավիաբազայի ռուսասական սեկտորից, որից ցանկացած թռիչք նույնիսկ խաղաղ ժամանակ դիտարկվում է ռադիոլոկացիոն, ինչպես նաև թուրքական կողմի՝ Արարատ լեռան վրա տեղակայված օպտիկական համակարգերով, տարօրինակ է ենթադրել, որ ադրբեջանա-թուրքական դաշինքը տեղյակ չի եղել, թե հատկապես ո՞ր օդանավն է լքել ռազմական օդանավակայանը»,-այս մասին բարձրաձայնում են Wargonzo նախագծի անդամները, անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցմանը, որի ոչ պատահական լինելու մասին հայտնել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լենկովը։

Բացի այդ, ՊՆ-ում wargonzo-ի աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ծառայություններն ամբողջ երթուղու ընթացքում հետևել են ուղղաթռին և ՄԻ-24-ը խոցվել է խոցման գոտուց դուրս գալուց երկու-երեք վայրկյան առաջ:

«Այսպիսով, ռուս օդաչուները զոհվել են ոչ թե «դժբախտ պատահարի» հետևանքով, այլ ադրբեջանա-թուրքական հրամանատարության կողմից կազմակերպված, ծրագրված հարձակման կամ ռազմական սադրանքի արդյունքում։ Չէին կարող չիմանալ, թե հատկապես ինչ շարասյուն է ուղեկցել ՌԴ օդատիեզերական Ми-24-ը: Այդ կապակցությամբ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը կրկնակի ցինիկ է թվում»,- գրել են նախագծի տելեգրամի ալիքում, տեղեկացնում է Փաստինֆո։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ