Վատիկանը պատրաստ է օգնել պահպանելու Արցախում հայկական ժառանգությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին (նստավայրը՝ ք. Թբիլիսի): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերություններին, պատմական կապերի, մշակութային ու հոգևոր ժառանգության ընդհանրության վրա հիմնված համագործակցության խորացմանը:
Սուրբ Աթոռի պատվիրակը նշել է, որ Հայաստանում է որպես Նորին Սրբություն Հռոմի Պապի ներկայացուցիչ և երկրի բարեկամ: Նա Հանրապետության նախագահին իր ցավակցություններն է հայտնել պատերազմի ընթացքում կրած մարդկային կորուստների կապակցությամբ՝ նշելով, որ Ֆրանցիսկոս Պապը, որն առանձնահատուկ հարաբերություններ ունի Հայաստանի և հայերի հետ, պատերազմի առաջին իսկ օրերից կարևորել է խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանը նաև մտքեր են փոխանակվել պատերազմից հետո Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի, մասնավորապես, հայ հոգևոր, պատմական և մշակութային ժառանգության պահպանության, մարդասիրական մի շարք խնդիրների շուրջ: Պատվիրակը Սուրբ Աթոռի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ ժառանգության պահպանմանը:
Նախագահ Սարգսյանը և արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձել են նաև ռազմագերիների և պատանդների վերադարձի հարցին: Հանրապետության նախագահը ողջունել է այդ ուղղությամբ գործադրվող ցանկացած ջանք և նշել, որ նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ խնդրի լուծմանը որպես միջնորդ աջակցելու համար, ինչպես նաև միջազգային գործընկերների առջև բազմիցս բարձրացրել է հումանիտար իրավունքի անվերապահ պահպանման, գերությունում գտնվող հայ զինվորների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի խնդիրը: Նա ընդգծել է, որ շարունակելու է այդ ուղղությամբ ջանքեր գործադրել և օգտագործել իր բոլոր հնարավորություները:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-20 09:41
Жители Баганиса перекрыли межгосударственную дорогу, так как не согласны с односторонней сдаче территории Азербайджану, в результате чего Баганис окажется в опасности. Об этом в соцсетях сообщил 19 апреля журналист Воскан Саргсян.
-
2024-04-20 09:38
Спутниковые снимки от 4 апреля свидетельствуют о полном уничтожении кладбища у собора Сурб Казанчецоц в Шуши. Об этом сообщает организация Caucasus Heritage Watch в соцсети X.
-
2024-04-20 09:36
Жители нескольких приграничных сел Тавушской области Армении вчера поздно вечером перекрывшие трассу Ереван-Тбилиси (на участке между Иджеваном и Ноемберяном), требовали встречи с губернатором области Айком Галумяном. Об этом сообщил Sputnik Армения один из участников акции.
-
2024-04-20 09:34
Отношения между Арменией и Россией "находятся не на самой высокой точке", сказал глава МИД РА Арарат Мирзоян в интервью изданию «Arab News».