Последние новости

Արարատի մարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ Սարգսյանը վստահեցնելով, որ անցած 2,5 տարում եղած ռեսուրսով արվել է մաքսիմումը, ինչը հնարավոր էր անել:

«Մեր երկրի համար այս դժվար օրերին, թեև ես հրաժարական եմ տալիս մարզպետի պաշտոնից, սակայն շարունակելու եմ իմ գործունեությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: Շարունակելու եմ հետևել նաև իմ մարզում տեղի ունեցող բոլոր գործընթացներին և իմ կարողությունների չափով նպաստել մարզի հետագա զարգացմանը»,-գրել է նա։

Գարիկ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակացուցվածքների նախարարության գործընկերներին, Արարատի մարզի համայնքների ղեկավարներին, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աշխատակիցներին՝ համատեղ աշխատանքի համար:

Հավելենք, որ Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետ է նշանակվել 2018 թվականի մայիսի 31-ին։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 22 604 ձայն, սակայն 2019-ի հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ