Последние новости

Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի 192 բնակավայրերի ցանկը

ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի Հանրապետության հսկողության տակ անցած՝ Արցախի Հանրապետության համայնքների և բնակավայրերի ցանկը։

Ցուցակը, որը հրապարակվել է Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-յան էջում, ներառվել են Արցախի 7 շրջանները, որոնք ներառում են 118 համայնք՝ 192 բնակավայրերով:

Այսպիսով, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել՝

Ասկերանի շրջանը՝ 8 համայնքներով (8 բնակավայր)

Հադրութի շրջանը՝ 28 համայնք (42 բնակավայր)

Մարտակերտի շրջանը՝ 8 համայնք (13 բնակավայր)

Մարտունու շրջան՝ 7 համայնք (7 բնակավայր)

Շահումյանի շրջան՝ 14 համայնք (17 բնակավայր)

Շուշիի շրջան՝ 3 համայնք (3 բնակավայր)

Քաշաթաղի շրջան՝ 50 համայնք (102 բնակավայր)

Նշվում է նաև, որ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի մի մասը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև նույն շրջանի Ճարտար քաղաքային համայնքի Ներքին Ճարտար քաղաքը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, տեղեկացնում է Newsarmenia.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ