Последние новости

Զախարովան` Ալիևի և Էրդողանի ելույթների մասին

Մեծ ջանքեր էին գործադրվում տարածաշրջանում իրավիճակը խաղաղ հուն վերադարձնելու, ռազմական գործողությունները դադարեցնելու, կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու և փախստականների վերադարձի բարդ գործընթացները սկսելու, ենթակառուցվածքների վերականգնման և կյանքի կարգավորման համար նախադրյալների և պայմանների ստեղծման ուղղությամբ:

Այս մասին դեկտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով Ալիևի ու Էրդողանի ռազմաշունչ հայտարարությունների մասին հարցին:

«Այս աշխատանքը չափազանց մանրակրկիտ է, և մենք ելնում ենք նրանից, որ քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այս գործընթացներին: Դրա համար մեծ ջանքեր են ներդրվել և շատ կյանքեր են զոհաբերվել, և ոչ մի քաղաքական հայտարարություն չպետք է չեղարկի այդ ամենը»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ