Последние новости

ԿԽՄԿ-ն նախատեսում է ընդլայնել Լեռնային Ղարաբաղում իր կազմի թվաքանակը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նախատեսում է ընդլայնել Լեռնային Ղարաբաղում իր կազմի թվաքանակը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ մամուլի քարտուղար Էթերի Մուսայելյանը:

«Մենք գնահատում ենք տարածաշրջանի կարիքները, որոնք կարող են ԿԽՄԿ-ից պահանջել երկարաժամկետ միջամտություն: Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր հաստիքակազմը, որ հնարավորություն ունենանք ժամանակին և համարժեք արձագանքել հումանիտարի կարիքներին, ինչպես նաև նոր միջոցառումներ սկսենք կարիքների վերաբերյալ մեր եզրահանգումների հիման վրա»,- ասել է Մուսայելյանը:

Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն արդեն արձագանքել է տարածաշրջանում մեծ թվով կենսական հումանիտար կարիքների՝ շինանյութ տրամադրելով վնասված շենքերի վերականգնման համար և մարդկանց բաժանելով մթերքներ, տաքացուցիչներ և հիգիենիկ լրակազմեր, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ