Последние новости

ՄԱՐՈՒՔՅԱՆՆ ԱՎԱՆԴԱԲԱՐ ՇՏԱՊՈՒՄ Է ՓՐԿԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Եթե Փաշինյանը չհեռանա, ապա ԼՀ խմբակցությունը մտադիր է շարունակել հարցեր տալ վարչապետին դեռ մեկ տարի շարունակ, դրանով իսկ ցույց տալով «ընդդիմադիր գործունեության այլընտրանքային հնարավորությունների առկայությունը»: Վերջինի տակ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հասկանում է՝ «նայել վարչապետի աչքերի մեջ և հարցնել, թե երբ է հրաժարական տալու»։

Նա համարում է, որ արդեն հուլիսին պետք է ակնկալել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Փորձառու քաղաքական գործիչը չի տեսնում ակնհայտ տարբերությունը՝ արդյոք այս ընտրությունները կկազմակերպվեն Փաշինյանի վարչապետության օրոք, թե անցումային կառավարության ղեկավարի։ Սակայն ամեն ինչի մասին՝ ըստ հերթականության

Ընդդիմադիր և հասարակական ուժերը պահանջում են վարչապետի հրաժարականը, իսկ իմքայլականները պնդում են, թե դա ժողովուրդը չէ, ո՞վ է ձեր կարծիքով ժողովուրդը։ ԱԺ-ում ճեպազրույցի եկած իմքայլականներ Բաբկեն Թունյանի և Համազասպ Դանիելյանի այս հարցը դուր չեկավ «լուսավորներին»։ Քանի որ պատգամավորները եռում են ժողովրդական երևալու ցանկությունից, բայց ընդ որում ստիպված են պաշտպանել իրենց շեֆին ու գործընկերներին, որոնք համոզված են, թե «Կաթողիկոսը՝ դա ժողովուրդը չէ», կամ փողոցում բողոքող «տարանջատ խմբերը ժողովուրդը չեն» և այլն։ Դադարից հետո Թունյանը իր միջից կորզեց, որ վարչապետի հրաժարականը պահանջող մարդիկ «նույնպես ժողովուրդ են»։ Դանիելյանն այդ հարցը համարեց անկարևոր և խորհուրդ տվեց խոսել ավելի կարևոր թեմաներից, իսկ հետո, մտածելով, հավելեց, թե իր համար «կարևոր է ցանկացած քաղաքացու պահանջն ու ակնկալիքը» և որ «ժողովրդի կամքը ստուգելու ձևը ընտրություններն են»:

Հենց ընտրությունների հարցն էլ, ըստ էության, դարձավ փորձաքար։ Քանզի ՀՀ վարչապետի պաշտոնում ԼՀ-ի թեկնածուն և համատեղության կարգով այդ քաղաքական ուժի առաջնորդը համոզված է, թե միայն և հենց ԼՀԿ-ն կարող է անցկացնել արդար ու օրինական ընտրություններ, որովհետև ոչ մեկին, բացի իրենցից, չեն վստահում։ Նրա կանխատեսումներով՝ ամենաուշը 6 ամսից տեղի կունենան արտահերթ ընտրություններ։ Դրա հետ մեկտեղ նա վստահեցրեց, թե ոչինչ չգիտի իշխանության ծրագրերի մասին և արտահերթ ընտրությունների վերաբերյալ իշխանության հետ որևէ քննարկման չի մասնակցել։

Իսկ ինչո՞ւ ԼՀակտիվ մասնակցություն ցուցաբերեց կառավարական ժամին՝ հարցեր տալով Փաշինյանին ու աչքերը ճպճպացնելով լսելով նրա պատասխանները: Պարզվում է, որ դա «լուսավորներից» պահանջել են իրենց ընտրողները։ Եվ Մարուքյանն իր խմբակցության հետ «ոչ թե հանուն շահի, այլ լոկ իրենց պատվիրակած ընտրողների կամքով» փաստացի լեգիտիմացրեց լեգիտիմությունը կորցրած Փաշինյանին իր հարցերով։ Կապիտուլյացիա ստորագրած և հրաժարական տալ չցանկացող վարչապետին հարցնելով, թե «ե՞րբ եք հեռանալու», և ծանրակշիռ լսելով Փաշինյանի, ըստ էության, ծաղրալից պատասխանները։ Եվ այսօր ԼՀ խմբակցությունից վարչապետի թեկնածու Մարուքյանը մատուցում է այդօրինակ պահվածքը՝ «վարչապետի աչքերի մեջ նայելն ու հարցնելը, թե երբ է նա հրաժարական տալու», իբրև հերոսություն։ Ավելին, փորձում է թոզ փչել մարդկանց աչքին, թե իբր՝ ԼՀ պատգամավորները շատ կարևոր հարցեր են բարձրացրել վարչապետի առջև՝ GPS-ի միջոցով սահմանների գծանշման, Լաչինի միջանցքի, Սյունիքի միջով տրանսպորտային հաղորդակցության ու այլ բաների մասին։ Ոչ ոք չի վիճում, հարցերը գերկարևոր են, սակայն Մարուքյանն ու իր խմբակցությունը, որոնք հայտարարում են Փաշինյանի և նրա կառավարության մշտական ստախոսության մասին ու պահանջում անհապաղ հրաժարական, այդուհանդերձ լուրջ դեմքով հարցեր են տալիս վստահությունն իսպառ կորցրած պաթոլոգիկ ստախոսներին։ Ինչ է, «լուսավորներն» ընդունում են նրանց պատասխանները որպես կատարյալ ճշմարտությո՞ւն... Սպասո՞ւմ են այդ պատասխաններին...

Իսկ գուցե ԼՀ-ն՝ ի դեմս Մարուքյանի, ինչպես միշտ, կատարում է Փաշինյանին ու նրա իշխանությունը փրկելու առաքելությո՞ւնը։ Չէ՞ որ «փրկարարի» ծառայություններ Մարուքյանը նախկինում էլ է մատուցել իշխանությանը։ Հիշո՞ւմ եք իբր 2014 թվականին կազմված և կառավարման ճգնաժամի մասին վկայող ինչ-որ «գաղտնի փաստաթուղթը», որն արձակուրդի ժամանակ կարդացել էր Նիկոլ Փաշինյանը, իսկ հետո վերադառնալով հանգստից՝ ուղիղ եթերում պատմեց դրա մասին նախորդ տարվա օգոստոսի 4-ին։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները, մեկնաբանելով դա, մեծամասամբ պահանջում հրապարակել փաստաթուղթը, իսկ իշխանությունը հրաժարվում էր՝ պատճառաբանելով գաղտնիությամբ։ Անհարմար վիճակից իշխանությանը հանող «փրկարարների» շարքում, իհարկե, հայտնվեց նաև Էդմոն Մարուքյանը։

Կրկին իսկ հենց նա հայտնվեց իշխանության դեմքը փրկելու ամենահարմար թեկնածուի դերում, որի հետ Փաշինյանը «քննարկեց Արցախի հարցի շուրջ շահարկումները» արցախյան կարգավորման փուլային ծրագրի մասին Լավրովի հայտնի հայտարարությունից և իրավիճակը հարթելու մի քանի անհաջող փորձերից հետո։ Ընդդիմադիր Մարուքյանն այն ժամանակ հանդիպումից հետո հայտարարեց, թե «սեղանին, սեղանի տակ, սեղանի կողքին եղած փաստաթղթի վերաբերյալ շահարկումների հետ կապված իր մտավախություններն ի սկզբանե փարատվել են և հիմա առավել ևս փարատվեցին»։ Իսկ հաջորդ օրը Մարուքյանին խորհրդարանում ծեծեցին իմքայլականները... Հավանաբար՝ համոզչության համար, որ նա ոչ թե ինչ-որ գրպանային ընդդիմություն է, այլ ամենաիսկական «գլխավոր խորհրդարանական ընդդիմություն»։ Ահավասիկ անցած չորեքշաբթի կառավարության ժամի ընթացքում Մարուքյանն ու ընկերները քութիկի պես հարցեր էին տալիս, իսկ Փաշինյանը շնորհակալություն էր հայտնում ընդդիմադիրներին և, օգտվելով այդ ընդդիմության խորապատկերին ստեղծված հարմար հնարավորությունից, պարսավում էր մյուսին. նրան, որը խորհրդարանի պատերից դուրս պահանջում էր իր հրաժարականը

Բայց վերադառնանք ճեպազրույցներին։ Ի՞նչ է մտադիր անել ընդդիմությունը, եթե Փաշինյանը հրաժարական չտա։ ԼՀ խմբակցության պարագայում ամեն ինչ պարզ է. կշարունակի հարցեր տալ վարչապետին դեռ առնվազն մեկ տարի շարունակ, դրանով իսկ ցույց տալով «ընդդիմադիր գործունեության այլընտրանքային հնարավորությունների առկայությունը»։ Ի տարբերություն նրանց, ԲՀ խմբակցությունը համոզված է, որ Փաշինյանի հրաժարականն այլընտրանք չունի, քանզի Փաշինյանի հրաժարականը ոչ միայն քաղաքական ու հասարակական ուժերի, հայոց երկու Կաթողիկոսների, մտավորականության պահանջ է, այլև երկրի անվտանգության հարցը, որի տարածքային ամբողջականությունը վտանգված է ամեն օր, ամեն վայրկյան։ Ընդդիմությունը ունի Փաշինյանին իշխանազրկելու ճանապարհային քարտեզ՝ «բ», «գ», «դ» ծրագրերով, սակայն վստահ է, որ հրաժարականն անխուսափելի է, հավաստիացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ հավելելով, որ դե ֆակտո իշխանությունն արդեն մերժված է ժողովրդի կողմից, հարցը միայն դրա դե յուրե ձևակերպումն է, և ընդդիմությունն այդ նպատակով կանի ամեն ինչ՝ օրենքի շրջանակներում։

«Բարգավաճները» համոզված են, որ հիմա արտահերթ ընտրություններ անցկացնելն անընդունելի է։ «Նիկոլ Փաշինայնը և իր կառավարությունը այսօր չունեն բավարար չափով լեգիտիմություն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկանցելու համար: Ներկայիս կառավարությունը ասոցացվում է բացառապես պարտության, հող հանձնելու, կապիտուլյացիայի հետ: Կառավարության հանդեպ հանրային վստահություն չկա, և այդ պատճառով այն չի կարող կազմակերպել և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իհարկե, հասկանում եմ, որ իշխանությունները, չի բացառվում, ամեն կերպ գնան այդ քայլին՝ փորձելով պահպանել իշխանությունը, սակայն, կրկնում եմ՝ մեզ համար այս պահին կա քաղաքական մեկ օրակարգ՝ կառավարության փոփոխություն և միայն դրանից հետո նոր վարչապետի գլխավորությամբ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում»,- ասաց Իվետա Տոնոյանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ: ПРОБЛЕМА НЕ В ПЛОЩАДКЕ, А В ПЕРЕГОВОРЩИКЕ
      2023-12-13 14:17

      Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.

    • ОБЕЩАЛИ ОДНО, А СДЕЛАЛИ ОБРАТНОЕ: ВМЕСТО ОТМЕНЫ ПОВЫСИЛИ В 4 РАЗА
      2023-12-12 15:34

      15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».

    • А ДОЛГИ ВСЕ РАСТУТ И РАСТУТ: ЕЩЕ 50 МЛН ЕВРО НА ТЕКУЩИЕ РАСХОДЫ
      2023-12-12 13:56

      Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».

    • ЗАРУБИЛИ НА КОРНЮ: ГД УБИВАЕТ ПАРЛАМЕНТАРИЗМ
      2023-12-05 14:39

      Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ