Последние новости

«Փաստ». ՄՈՍԿՎԱ ԿԱՏԱՐԱԾ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ՀԱՐԹ ՉԻ ԱՆՑԵԼ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Արա Այվազյանի նշանակումը շատերի, մեղմ ասած, տարակուսանքին ու քննադատությանն արժանացավ. մեծամասնության կարծիքով, նշանակվել է դիվանագիտական կորպուսի ամենաթույլ կադրերից մեկը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, համակարգում վստահ են, որ Այվազյանը, բացի լավ դեսպան լինելուց, որևէ այլ քաղաքական, բովանդակային, որակական, մտավոր պոտենցիալ չի դրսևորել, առավել ևս, բացարձակ անծանոթ է արցախյան բանակցային գործընթացին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, Արա Այվազյանի՝ Մոսկվա կատարած առաջին աշխատանքային այցը հարթ չի անցել: ՌԴ ԱԳՆ մեր աղբյուրները հայտնում են, որ նորանշանակ նախարարը շահագրգռված է եղել ոչ միայն ու ոչ այնքան Արցախի շուրջ ստեղծված դրամատիկ զարգացումներում հանգուցալուծումներ գտնելու հարցում, որքան Ռուսաստանի իշխանական շրջանակներում Նիկոլ Փաշինյանի իմիջի վերականգնման աշխատանքներում, մասնավորաբար համոզելու, որ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված վիճակում միայն Փաշինյանը կարող է հայ-ռուսական հարաբերությունների երաշխավոր լինել:

Սա, ըստ մեր տեղեկությունների, պարզապես քմծիծաղով է ընդունվել ռուս գործընկերների կողմից: Ի դեպ, ռուսական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ նորանշանակ ԱԳ նախարարն արդեն հասցրել է մականուն ձեռք բերել. նրան սկսել են կոչել «Պետրուշկա»: Ցավոք, մեզ չհաջողվեց պարզել, թե այդ մականունն ինչ իմաստ ունի ու ինչի հետ է կապվում՝ կոնկրետ կանաչու տեսակի՞, թե՞ ռուսական հեքիաթների մոտիվների»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ