Последние новости

ԱՐՑԱԽԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԸՆԹԱՆԱԼ ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ

Ինչո՞ւ փոխվեց Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման սցենարը։ ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ։

Ինչպես արդեն նշել էի հոդվածիս մեջ, որը ձեր կայքը հրապարակել է այս տարվա հոկտեմբերի 15-ին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների կողմից առաջարկված և բանակցությունների առարկա դարձած բոլոր աշխատանքային փաստաթղթերը նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային լուծում՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցված, փուլային իրագործմամբ։ Կրկնում եմ՝ բոլոր բաղադրիչները` փոխկապակցված։ Հայտնի է, որ 2008-2018 թվականներին միջնորդական ջանքերում առանցքային դրակատարություն ուներ Ռուսաստանը՝ երկու այլ համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի լիակատար աջակցությամբ։

Բանակցությունների առարկա դարձած վերջին աշխատանքային փաստաթուղթն այն էր, ինչպես ընդգծել էի իմ հոդվածում, որը ներկայացվել է Կազանի գագաթնաժողովում 2011 թվականի հունիսին։ Սակայն հետո էլ՝ 2011- 2018 թվականներին, ինտենսիվ բանակցություններ էին իրականացվում։ Տասը գագաթնաժողով, արտգործնախարարների երեք տասնյակ հանդիպում, տասնյակ առանձին հանդիպումներ համանախագահ երկրների դեսպան միջնորդների հետ։

Թեև այդ ընթացքում Ռուսաստանի և համանախագահ երկրների կողմից ներկայացված մշակումներն աշխատանքային փաստաթղթեր չդարձան, այնուամենայնիվ, դրանց հիման վրա ձևավորվել էր Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման մոտեցումների լուրջ բազա, և որը զանազան տարբերակներով ներառում էր Կազանի փաստաթղթում առկա բոլոր բաղադրիչները։ Միաժամանակ հայկական կողմն ասել է, որ այդ մոտեցումները գրեթե համահունչ են Հայաստանի դիրքորոշմանը։

Կազանում որևէ փաստաթղթի ստորագրում չէր նախատեսվում։ Խոսքը հիմնարար սկզբունքների բանավոր համաձայնեցման մասին էր։ Նախագահները միայն Լեռնային Ղարաբաղի հավանությունը ստանալուց հետո պետք է արտգործնախարարներին հանձնարարեին Արցախի ներկայացուցիչների հետ համատեղ ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համագործակցությամբ պատրաստել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագրի նախագիծը։

Նախատեսվում էր, որ վերջնական կարգավիճակը սահմանվելու էր համաժողովրդական քվեարկությամբ, որն արտահայտելու էր Արցախի բնակչության ազատ կամարտահայտումը, և դա իրավաբանորեն պարտադիր ուժ էր ունենալու։ Միաժամանակ ընդգծվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը ոչ մի կերպ չի սահմանափակվելու՝ առաջարկելով ցանկացած կարգավիճակի ընտրություն։ Քվեարկությանը մասնակցող անձինք ասելով՝ նկատի էր առնվում ցանկացած ազգության պատկանող բնակիչները (նույն համամասնությամբ), ինչպես եղել է Ղարաբաղում 1988 թվականին` մինչ հակամարտության սկիզբը (խոսքը միայն ու միայն ընտրություններին մասնակցելու տոկոսային հարաբերակցության մասին էր, և ոչ որևիցե այլ բանի)։

Մինչ կարգավիճակի վերջնական սահմանումն Արցախը ստանում էր միջանկյալ կարգավիճակ՝ իրացման մանրամասն նկարագրությամբ, այդ թվում՝ օրենսդրական ու գործադիր իշխանության մարմինների ձևավորում ու նրանց գործառույթների իրականացում, դատարանների, իրավապահ ուժերի ձևավորում, արտաքին կապերի իրականացում այն ոլորտներում, որոնք նախատեսված կլինեին պայմանագրով, ուղիղ միջազգային ներդրումների իրականացում ու միջազգային շուկաների հասանելիություն։ Այդ ամենը գործնականում նշանակում էր «ստատուս քվո +»։

Միջանկյալ կարգավիճակի պայմաններում անվտանգության բազմաշերտ երաշխիքներ էին նախատեսվում. Ադրբեջանը պարտավորվում էր ուժ չկիրառել Արցախի դեմ, իրականացվում էր խաղաղության պահպանման միջազգային գործողություն՝ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ, Հայաստանի՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի դերակատարության ճանաչում, Արցախի ինքնապաշտպանության ուժերի կողմից անվտանգության ապահովում, համանախագահ երկրների կողմից անվտանգության երաշխիքներ, նաև այդ նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունում։

Մինչև վերջնական կարգավիճակի սահմանումը Հայաստանն ու Արցախը կապող միջանցքի անվտանգության ու օգտագործման հետ կապված բոլոր հարցերը պետք է ապահովվեին ու որոշվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից՝ ստատուս քվոյի պայմաններում, որը գոյություն ուներ խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին։ Միջանցքի վերջնական կարգավիճակն ու դրա լայնությունը պետք է որոշվեին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի սահմանման համատեքստում։

Փաթեթային պայմանավորվածության շրջանակում այնպիսի չափորոշիչներով, ինչպիսիք էին վերջնական կարգավիճակի սահմանումը, միջանկյալ կարգավիճակը, միջանցքն ու այլ տարրերը, հստակ միջազգային ու անվտանգության այլ երաշխիքների առկայության, նաև խաղաղություն պահպանող ուժերի տեղակայումից հետո նախատեսվում էր վերադարձնել հինգ շրջանները։

Միջանցքից դուրս Լաչինի և Քաշաթաղի շրջանների վերադարձը նախատեսվում էր փոխկապակցել Արցախի վերջնական կարգավիճակի հաստատման նպատակով անցկացվելիք ազատ կամարտահայտման կազմակերպչական հարցերի լուծման հետ։ Միաժամանակ նշվում էր, որ կողմերը ձգտելու են համաձայնեցնել այդ հարցերն այնպես, որ համապատասխան պայմանավորվածությունները սկսեն կյանքի կոչվել խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց։

Շատ կարևոր էր, որ Հայաստանի ու համանախագահների դիրքորոշումները գրեթե համընկնում էին։ Իսկ Ադրբեջանը, չհամաձայնելով, փաստացի հակադրում էր իրեն միջնորդության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այսինքն՝ միջազգային հանրությանը։

2018 թվականին նախարարի պաշտոնից հեռանալիս ընդգծեցի, որ կարևոր է շարունակել ջանքերն ուղղված այս տարիների ընթացքում բանակցային գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների պահմանմանը, ամրապնդմանը և կատարելագործմանը, խաղաղ կարգավորման հասնելու համար։

Ակնհայտ էր, որ այս ամենից հետքայլը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Նման կարծիք ունեին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Բոլոր աշխատանքային փաստաթղթերում քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա գլխավոր հարցը` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Ռուսաստանի ղեկավարության հետագա հայտարարություններում նշվել է, որ հարցը բաց է մնում և կարող է քննարկվել հետագայում,- ասում է Նալբանդյանը:

Ըստ նրա` դա շատ կարեվոր կետ է, եվ այն քննարկվել է բանակցությունների տարբեր փուլերում, այդ թվում` Կազանում:

«Շատ կարևոր է, թե որքանով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կկարողանան շարունակել բանակցությունները ժամանակավոր կարգավիճակի որոշման շուրջ: Ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ, ինչպե՞ս է այն ղեկավարվելու: Կողմերի քննարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերի համաձայն` սա շատ լուրջ կետ է, որտեղ սահմանվում էր, որ ժամանակավոր կարգավիճակի ընթացքում Լեռնային Ղարաբաղը կձևավորի իշխանության բոլոր ճյուղերը, իրավապահ համակարգը և կունենա արտաքին հարաբերությունների հնարավորություն: Բացի այդ, այս ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղը կարող է իրավունք ունենալ մասնակցել միջազգային կազմակերպություններին, եթե միջանկյալ կարգավիճակը չի խանգարում դրան, հնարավորություն կունենա ուղիղ օտարերկրյա ներդրումներ ստանալ, մուտք ունենալ դեպի արտաքին շուկաներ, ուղիղ տնտեսական և հումանիտար օգնություն ստանալ: Ամենակարևորն այն է, թե ի՞նչ է լինելու անվտանգության հետ ժամանակավոր կարգավիճակի ընթացքում»,- նշել է նա:

Ալիևի և Էրդողանի հայտարարություններին չարձագանքելը կարող է ողբերգական հետևանք թողնել տարածաշրջանի համար

Սխալ է ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, այդ թվում՝ Ռուսաստանը, դուրս են հանել Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցը բանակցային գործընթացից: Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ամբողջ բանակցային գործընթացի ընթացքում այդ հարցը եղել է բոլոր աշխատանքային փաստաթղթերում ե՛ւ նախքան Կազանը, ե՛ւ Կազանում, ե՛ւ Կազանից հետո,- հայտարարել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ Կազանում պայմանավորվածություններից հրաժարվել է Ադրբեջանը, իսկ Կազանից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների մակարդակով ևս մեկ անգամ շեշտադրվել է հիմնական սկզբունքների և չափորոշիչների շուրջ աշխատանքը, և առանցքային էր կարգավիճակը:

«Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղն ազատ կամարտահայտման միջոցով բնակեցնելու արդյունքում, որը կունենա միջազգային իրավական ուժ, այսինքն՝ պարտադիր կլինի բոլորի, այդ թվում՝ Ադրբեջանի համար: Հստակ նշվում էր, որ քվեարկության դրվող բոլոր հարցերը ոչնչով չեն սահմանափակվի: Այսինքն՝ դա ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ցանկացած կարգավիճակը: Նշվում էր ազատ կամարտահայտման հարցում մասնակցության տոկոսային հարաբերակցությունն ու էթնիկ համամասնությունը ԽՍՀՄ-ում անցկացված վերջին մարդահամարի հիման վրա: Նախքան ազատ կամարտահայտման կազմակերպումը կար միջանկյալ կարգավիճակ: Այս պատերազմն ամբողջովին փոխել է կոնֆիգուրացիան տեղում: Տվյալ պահին վերջնական կարգավիճակի մասին հարցը բաց է՝ չնայած Բաքվից հնչում են հայտարարություններ, որ որևէ կարգավիճակ չի քննարկվի: Բոլոր այս տարիներին համանախագահները խոսել են երեք սկզբունքների մասին. տարածքային ամբողջականություն, ինքնորոշում, ուժ գործադրելու և ուժի սպառնալիքի բացակայություն: Վերջին հայտարարության մեջ համանախագահները նույնպես ասում են, որ չպետք է ուժ գործադրվի: Ադրբեջանը, իբրև, լուծել է տարածքային ամբողջականության հարցը, իսկ ո՞ւր է անհետացել ինքնորոշումը: Ի՞նչ են նրանք պատրաստվում քննարկել: Ես կցանկանայի հիշեցնել Լավրովի խոսքերը 2017 թվականին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի բացարձակ ներքին գործը չէ: Բացի այդ, հաստատվել են բազմաթիվ փաստաթղթեր ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու մասին, և դրանցում ասվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքը վերադարձնելու մասին, որն Ադրբեջանի հսկողության տակ չէ, սակայն ոչ ուժի կիրառման եղանակով, այլ խաղաղ բանակցությունների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը համատեղ լուծելու միջոցով: ևս մեկ հանգամանք. բոլոր փաստաթղթերում, որոնք քննարկվել են մինչև 2018 թվականը, ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է մասնակցեն խաղաղ համաձայնագրի նախագիծը կազմելու աշխատանքում: Ինչ վերաբերում է ուժ գործադրելուն, մենք երեկ լսել ենք հայտարարություններ, որոնք հնչել են Ադրբեջանում շքերթի ժամանակ ե՛ւ Ալիևի կողմից, որը տարածքային պահանջներ է ներկայացրել՝ Հայաստանին ուղղված, ե՛ւ Էրդողանի կողմից, որը հայտարարել է, որ այդ օրը հիշում է գործիչներին, ըստ էության, ցեղասպանության կազմակերպիչներին»,-ընդգծել է Նալբանդյանը:

Հայաստանի նախկին ԱԳՆ-ն նշել է, որ դա խոսում է այն մասին, որ, ըստ ամենայնի, ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ադրբեջանի հավակնություններն ամբողջությամբ չեն բավարարվել:

«Դա սպառնալիք է նրանց կողմից: Այդ իրավիճակում չի կարելի լռել այն մասին, թե ով է խախտել հրադադարը: Բոլոր փաստաթղթերում համանախագահներն ընդգծել են հրադադարի համաձայնության անկամկետ իրականացման պարտավորությունը: Ակնհայտ է, որ ռեժիմը խախտել է Ադրբեջանը: Տարօրինակ է, որ պետք է «աչք փակել դրա վրա»: Դա կարող է հանգեցնել այնպիսի հայտարարությունների, որոնք հնչել են երեկ՝ շքերթի ժամանակ, և ունենալ ողբերգական հետևանքներ տարածաշրջանի համար, որոնք դուրս կգան դրա սահմաններից: Ալիևն ասում է, որ այդ պատերազմն ապացուցել է, որ այսօր միջազգային իրավունքը չի գործում, այսինքն՝ ասում է, որ այսօր կարևոր է ուժի իրավունքը, ոչ թե իրավունքի ուժը: Դրան պետք է վերջ տալ»,-ամփոփել է նա:

Հայաստանն ունեցել է պատերազմի ընթացքում Ղարաբաղը ճանաչելու բոլոր հիմքերը

Հայաստանը բոլոր հիմքերն ուներ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը վերջերս տեղի ունեցած պատերազմի ժամանակ,- ասում է Նալբանդյանը։

Նախկին նախարարը կարծում է, որ ի տարբերություն 2016 թվականի ապրիլյան պատերազմի, որն ավարտվել է երեքուկես օրվա ընթացքում, ներկայիս պատերազմը շատ ավելի երկար է տևել: Ավելին, Ադրբեջանը երեք անգամ խափանել է հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունները։ Դա, ըստ Նալբանդյանի, բավական էր, որ Երևանը ճանաչի Ղարաբաղի անկախությունը, և դա «կարող էր օգուտ տալ»։

Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը հիշեցրել է, որ երկար տարիներ Հայաստանը ձեռնպահ է մնացել նման քայլից, քանի որ միջազգային հանրությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասում էին, որ ճանաչումը կվտանգի բանակցությունների հետագա ընթացքը:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը մնում է բանակցությունների գլխավոր հարցը

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակն այս փուլում բանակցությունների գլխավոր հարցն է,- շարունակում է Նալբանդյանը։

Ըստ նրա՝ կարգավիճակի հարցը հիշատակված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների՝ օրեր առաջ հրապարակված հայտարարության մեջ, միևնույն ժամանակ ռուսաստանյան իշխանությունների հայտարարություններում նշվել է, որ հարցը մնում է բաց, ու այն կարող է դիտարկվել ապագայում։

Նալբանդյանը կարևոր է համարում այն, թե համանախագահներին որքանով կհաջողվի շարունակել բանակցությունները Ղարաբաղի միջանկյալ, ժամանակավոր կարգավիճակը սահմանելու համար։ Բոլոր փաստաթղթերում միջանկյալ կարգավիճակը շատ լուրջ կետ է։

Բանակցությունների ընթացքում քննարկված՝ հակամարտության վերաբերյալ բոլոր փաստաթղթերում նշվում է, որ Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի ժամանակ պետք է կազմավորվեն իշխանության բոլոր ճյուղերը, ստեղծվեն իրավապահ ուժեր, հնարավորություն լինի արտաքին հարաբերություններ կառուցելու, օտարերկրյա ներդումներ գրավելու համար։

Նախկին արտգործնախարարը բացարձակ սխալ է համարում պնդումներն այն մասին, թե Ռուսաստանը բանակցություններից դուրս է թողել ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը։ Նա նշել է, որ բանակցությունների ողջ գործընթացում կարգավիճակի հարցը՝ ինչպես վերջնական, այնպես էլ՝ միջանկյալ, եղել է բոլոր աշխատանքային փաստաթղթերում թե 2011-ի հունիսի Կազանյան հանդիպումից առաջ, թե դրանից հետո։

Sputnik Armenia-ի և News.am-ի նյութերով

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • СЮНИК ОКАЗАЛСЯ В ТУРЕЦКИХ КЛЕЩАХ
      2024-04-18 06:40

      Как передает Aysor.am, тюрколог Варужан ГЕГАМЯН пишет: «Уход России из Арцаха означает для нас две главные вещи. Полное уничтожение субъектности Арцаха. Чтобы вновь освободить Арцах, в буквальном смысле слова, мы должны начать не с нуля, а с минуса.

    • МВФ ПРОГНОЗИРУЕТ 6-ПРОЦЕНТНЫЙ РОСТ
      2024-04-18 06:37

      Рост экономики Армении на 2024 год составит 6,0%, а в 2025-м – 5,2% (по сравнению с 8,7% по итогам 2023 года). Об этом говорится в прогнозе мировой экономики (World Economic Outlook) на 2024 год от Международного Валютного фонда, передает Sputnik Армения.

    • Сатановский: ИСТОРИЯ РОССИИ ПОСЛЕДНИХ 300-350 ЛЕТ В ЗАКАВКАЗЬЕ ПОДОШЛА К КОНЦУ
      2024-04-18 06:34

      История последних 300-350 лет Российский империи, а потом Советского Союза, на излете Российской Федерации на Северном Кавказе, и в Закавказье, и в Средней Азии подошла к концу. Об этом в беседе с корреспондентом NEWS.am заявил президент российского Института Ближнего Востока Евгений Сатановский.

    • Тойво Клаар станет послом Евросоюза в Узбекистане
      2024-04-18 06:04

      Верховный представитель Евросоюза по иностранным делам и политике безопасности Жозеп Боррель выдвинул кандидатуру эстонского дипломата Тойво Клаара на должность главы представительства Евросоюза в Узбекистане. Об этом сообщает Европейская служба внешних связей (ЕСВС).






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ