Последние новости

«Ժողովուրդ»․ ԴԱՏԱԽԱԶՆԵՐՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՉԵՆ ԳՆԱԼՈՒ. ՊԱՇՏՈՆԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն

Դատախազական համակարգում ևս արշալույսները խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ մի շարք դատախազներ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ խոսակցությունների ժամանակ հասկացրել են, որ իրենք ապօրինությունների չեն գնալու, նման որոշումներ չեն կայացնելու և ռիսկի չեն դիմելու՝ հաշվի առնելով այս վերջին շրջանում մարդկանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու ոչ իրավաչափ դեպքերը:

«Նրանք Դավթյանին ասել են՝ որևէ ապօրինության չեն գնալու, և եթե իրենց որևէ բան ստիպեն անել, ապա դիմումներ են գրելու և պաշտոնից ազատվեն: Եվ հենց սա է պատճառը, որ չի բացառվում՝ առաջիկայում Գլխավոր դատախազությունում ևս պաշտոնանկությունների շարք սկսվի, և իրենց պաշտոններից ազատվելու դիմումներ գրեն բարձրաստիճան դատախազներ անգամ»,–գրում է թերթը։

Ըստ պարբերականի` ամեն դեպքում դատախազներն այդ մասին ասել են ոչ միայն իրենց անմիջական ղեկավարներին, այլ հենց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ևս:

Sputnik Armenia

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ