«Փաստ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՖԵՅՔԵՐԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները «տակտիկական» փոփոխություն են իրականացրել «ֆեյքային» քաղաքականության մեջ։ Մասնավորաբար, մեր աղբյուրը փոխանցել է, որ իշխանությունում որոշել են ձևափոխել, այսպես կոչված, «ֆեյքերի ֆաբրիկան», քանի որ վերջինս լիարժեք բացահայտվել է, բացասական հնչեղություն ստացել և, ըստ էության, հայտնվել հանրային ուշադրության կենտրոնում՝ դառնալով լրացուցիչ քննադատության ու դժգոհության պատճառ։ Հիմա, ըստ մեր տեղեկությունների, ֆեյքերի գործունեությունը բաշխել են բոլոր նախարարությունների վրա։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, գրեթե բոլոր նախարարություններում խորհրդականի կամ օգնականի հաստիքի անվան տակ աշխատակիցներ են ընդունում, որոնք պետք է աշխատեցնեն ու համակարգեն այդ ֆեյքային էջերը։
Մենք տեղեկություն ունենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին հանձնարարել է բոլոր գերատեսչություններում անջատել «Ֆեյսբուքի» հասանելիությունը, որպեսզի աշխատակիցները (բացառությամբ ֆեյք «քշողների» ու «վերին էշելոնի» ղեկավարության) աշխատանքային ժամերին չկարողանան հետևել քաղաքական զարգացումներին և լրացուցիչ ակտիվություն չապահովեն»»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 09:29
Соединенные Штаты приветствуют начало процесса делимитации границы между Азербайджаном и Арменией. Об этом заявил первый заместитель пресс-секретаря Госдепартамента США Ведант Патель, ссылавшись на ранее опубликованное сообщение госсекретаря США в соцсети Х.
-
2024-04-25 09:28
Президент Азербайджана Ильхам Алиев не исключил, что в будущем Армения сможет покупать азербайджанский газ.
-
2024-04-25 09:25
Организация «Национально-демократический полюс» (НДП) сообщила о задержании полицейскими десятков участников своего шествия в Ереване.
-
2024-04-25 09:24
Президент Азербайджана Ильхам Алиев заявил, что решение о досрочном выводе российских миротворцев из Нагорного Карабаха было принято на основе консультаций между Баку и Москвой и в итоге укрепило отношения между Азербайджаном и Россией.