Последние новости

Անժելա ԷԼԻԲԵԳՈՎԱ. ՀԻՄԱ ԲՈԼՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՀՈՒԶԻ 3 ՀԱՐՑ

Եթե մենք ունենայինք պետականություն ու առողջ հասարակություն, հիմա բոլորին պետք ա հուզեր 3 հարց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

Նա, մասնավորապես հավելել է.

«1. Ինչու են թաքցվում զոհերի, վիրավորների, անհետ կորածների ու գերիների իրական թվերը ու անունները։

2. Ինչու մինչև հիմա չկա հարուցված քրեական գործ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների դեմ, իրար հաջորդող սկանդալային բացահայտումներից հետո։ Դա փաստացի բոլորը հաղորդումներ են հանցագործության մասին։

3. Ինչու երկրում կան դեռ մարդիկ, որոնք պաշտպանում են պետական դավաճանությունը ու արդյոք մենք իրենց հետ ապագա Հայաստան կարող ենք կառուցել»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ