Последние новости

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում են

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները Բաքվում են, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է նրանց։ Տեղեկությունը հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը։

Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին ու Էնդրյու Շոֆերը, նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հանգստյան օրերին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր` բանակցային գործընթացում կան անորոշություններ, որոնք պետք է հստակեցվեն, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ