Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին
Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
Պարգև Սրբազանը Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնեց հոգատարության և բուժման մեկնելու հայրական հորդորի համար, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտությամբ հնարավոր եղավ կանխել կյանքին սպառնացող վտանգը:
Հայոց Հովվապետը, ուրախություն հայտնելով Սրբազանի կազդուրման և վերադարձի առիթով, նկատեց, որ այս օրերին հավատացյալ ժողովուրդը լուրջ անհանգստություն դրսևորեց նրա առողջական վիճակի առնչությամբ, ինչը վկայում է Պարգև Սրբազանի անձի հանդեպ մեծ հարգանքի և սիրո մասին։
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի թեմի առաջնորդն անդրադարձան Արցախում տիրող իրավիճակին, Արցախի ժողովրդի կարիքներին ուղղված նախաձեռնվող ծրագրերին, ինչպես նաև թեմի հետագա գործունեությանը և սրբավայրերի խնամքին, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 11:53
Не дождавшись окончания процесса уступок территорий, обещанных правительством РА на первом этапе, Азербайджан уже напоминает о других своих ожиданиях: коридоре, конституционных изменений и решения о разоружении. Об этом пишет секретарь оппозиционной фракции «Честь имею» НС РА Тигран Абрамян.
-
2024-04-25 11:48
Летний воинский призыв пройдет в Армении с 29 апреля по 31 июля. Постановление об этом было принято на заседании правительства в четверг.
-
2024-04-25 11:44
Президент Азербайджана Ильхам Алиев, как и младотурки, выражает ненависть к армянам, как к этнорелигиозной группе – древнему народу, тесно связанному со своей христианской идентичностью, считает директор Института Лемкина по предотвращению геноцида Элиза фон Йоден-Форге.
-
2024-04-25 11:42
В школах Киранца, Воскепара, Баганиса бойкотируют занятия. Как сообщили "ФактИнфо", дети вместе со своими родителями участвуют в акции неповиновения.