Последние новости

Էդուարդ Շարմազանով. Սա վերջին պատերազմը չի, դա բոլորիս է պարզ

Շատ կարևոր է արձանագրել այն հանգամանքը, որ հայ հազարավոր նահատակ զինվորներին միացան նաև ռուս խաղաղապահները: Այս մասին այսօր` դեկտեմբերի 12-ին, Երասխում ռուս օդաչուներին նվիրված հուշատախտակի բացմանն ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարև Էդմոն Մարուքյանը:

«Օգտվելով առիթից ուզում եմ դատապարտել Ադրբեջանի այդ ահաբեկչական ակտը Հայաստանի տարածքում խոցվեց ռուս խաղաղապահների ուղղաթիռը: Մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, որ ունենք փխրուն խաղաղություն և այդ փխրուն խաղաղությունը պետք է ամեն գնով պահպանենք, հզորանանք, ուժեղանանք: Այո, մենք շատ ուժեղ հարված ենք ստացել, բայց պետք է ոտքի կանգնենք և գնանք առաջ: Այս ամեն ինչում շատ մեծ դերակատարում ունի ռուս ժողովուրդը և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ռուս ժողովրդին, ՌԴ-ին իրենց անգնահատելի բարձր ներդրման, ջանքերի և ՀՀ տարածքների պաշտպանության համար»,- ասաց նա:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ իր ելույթում ասաց, որ ռուսական ուղղաթիռի խոցումը ոչ միայն ուղղված էր Հայաստանին, Ռուսաստանին, այլ այն նաև ուղղված էր մեր բարեկամությանը և արևելաքրիստոնեական քաղաքակրթության դեմ:

«Բարեկամությունը կարևոր է, բայց մենք նախևառաջ պետք է կարողանանք դասեր քաղել մեր սխալներից, մեր մեղքերից: Յուրաքանչյուր ձախողում նոր վերելքի սկիզբ է, բայց այդ նոր վերելքը կլինի այն ժամանակ, երբ մենք գիտակցենք, որ մենք մեր երկրում պետք է թշնամիներ չունենանք: Մենք պետք է ուժ գտնենք, ճշմարտության ուղին գտնենք և գնանք դեպի հավիտենականություն, իսկ որ սա վերջին պատերազմը չի, դա էլ է բոլորիս պարզ»,- ասաց նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ