Последние новости

Ադրբեջանը հարձակողական գործողություններ է սկսել Արցախի 2 բնակավայրի ուղղությամբ

Ադրբեջանական զինված ուժերը հարձակվել են արցախյան 2 բնակավայրի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ ՊԲ ստորաբաժանումները համարժեք միջոցառումներ են ձեռնարկում հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:

Ադրբեջանի կողմից Արցախի հարավային հատվածի գրավումից հետո Հադրութի շրջանի այս երկու գյուղերը մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանք գրեթե շրջափակման մեջ են, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ