Последние новости

Հադրութի շրջանի ղեկավար․ Հին Թաղերը կորցրել ենք, Խծաբերդում և՛ ադրբեջանցիներ կան, և՛ հայեր

Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի ղեկավար Կամո Պետրոսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ներկայացրել է Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում տիրող իրավիճակը։

Նրա խոսքով` Հին Թաղեր գյուղն ամբողջությամբ գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի տիրապետության տակ։

Ինչ վերաբերվում է Խծաբերդին, ապա գյուղի մի կողմում ադրբեջանցիներն են, մյուս կողմում՝ հայ զինծառայողները։ Գյուղում են նաև ռուս խաղաղապահները, որոնք դեռ բանակցություններ են վարում։

«Թե ռուսները կոնկրետ ինչ կորոշեն, չեմ կարող ասել։ Այս պահին հայ զինվորները Խծաբերդում դիրք են պահում, ռուս խաղաղապահներն էլ են այնտեղ»,–ասաց նա։

Հայկական կողմի 6 վիրավորների առողջական վիճակի մասին Պետրոսյանը դեռևս տեղեկություն չունի։ Ասում է՝ կապը շատ վատ է։

Իսկ թե հայկական կողմը թշնամու հարձակումից հետո գերիներ ունի, թե ոչ, Պետրոսյանը դժվարանում է ասել։

«Շատ խառը պահ է, չեմ կարող ասել»,–նշեց նա։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ