Последние новости

Սեմյոն Պեգով․ Թուրքական հրետանին և զրահատեխնիկան կուտակվում է Քարվաճառի շրջանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայկական կողմից մեր աղբյուրները, որոնք գտնվում են Քարվաճառի շրջանի մերձակայքում, հաղորդում են բավականին տագնապալի տեղեկատվություն, որ թուրքական հրետանին, զրահատեխնիկան կուտակվում են այդ շրջանում, և հնարավոր են սադրանքներ ոչ միայն Արցախի հարավում, այլ նաև հյուսիսում: Այդ մասին հայտարարել է «WarGonzo» նախագծի ղեկավար, ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը:

 

 

«Մենք, իհարկե, շարունակում ենք ուշադրությամբ հետևել, թե ինչ է տեղի ունենում Արցախում, տագնապով հետևել Հադրութի շրջանում մարտական գործողություններին: Իհարկե, խոսքը վերաբերում է, նախ, Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերին: Վերջին տեղեկություններով, որը հաստատվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից, Հին Թաղերն անցել է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության ներքո: Ինչ վերաբերում է Խծաբերդին, դրա վերաբերյալ տեղեկատվությունն ավելի հակասական է: Որոշ աղբյուրներ պնդում են, որ Ադրբեջանն ամբողջովին իր հսկողության տակ է առել բնակավայրը, մյուսները, որ դա արվել է մասնակի:

Մեզ առնվազն հայտնի է, որ ռուս խաղաղապահները միանշանակ երեկվանից ներկա են առնվազն մարտական գործողությունների գոտում, վարում են ակտիվ բանակցություններ, պահում են Խծաբերդի սահմանները, որպեսզի Ադրբեջանի զինված ուժերը չկարողանան հերթական անգամ մարտական բախումներ ունենալ Արցախի Պաշտպանության բանակի հետ և լարվածությունը չաճի:

Բանակցությունների առարկան ընդհանուր առմամբ պարզ է. հրադադարի պահպանման կոչն ու հակառակորդների վերադարձն այն դիրքեր, որոնք նրանք զբաղեցրել են նոյեմբերի 10-ին, և, իհարկե, հայկական կողմը, հատկապես, պաշտոնական Ստեփանակերտը, պահանջում են, որ Ադրբեջանի զինված ուժերը դուրս գան գյուղերից, որոնք նրանք զբաղեցրել են վերջին օրվա ընթացքում:

Ընդհանուր առմամբ, իհարկե, մենք պետք է նշենք, որ Արցախի ռազմաճակատում իրավիճակը բավականին տագնապալի է: Այո, մենք կանխատեսել ենք, որ կլինեն որոշակի սրացումներ, սադրանքներ, սակայն չէինք ակնկալում, որ դա տեղի կունենա այդքան արագ՝ Բաքվում ռազմական շքերթից հետո, որի ժամանակ Էրդողանը ելույթ էր ունեցել ինչ-որ իմաստով ծրագրային խոսքով: Ադրբեջանի զինված ուժերը բավականին ագրեսիվ գործողություններ էին սկսել ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ այն շրջաններում, որոնք անցել են նրանք հսկողության ներքո և, բնականաբար, թուրք ռազմական մասնագետների մասնակցությամբ:

Մեր տվյալները, Հադրութի շրջանից մեր աղբյուրները հաստատում են, որ երկու գյուղերի վրա հարձակման այդ գործողությունում անմիջական մասնակցություն են ունեցել թուրք հատուկջոկատայինները: Նրանց թիվը հասնում է 250-ի»,-նշել է նա:

Պեգովի խոսքով՝ Հայաստանում և Արցախում նախագծի աղբյուրները հաղորդում են բավականին տագնապալի իրավիճակ, որ Քարվաճառի շրջանի մերձակայքում կուտակվում է թուրքական հրետանի և զրահատեխնիկա, և հնարավոր են սադրանքներ ոչ միայն Արցախի հարավում, այլ նաև հյուսիսում:

«Այդ ճակատում մենք պետք է նշենք, որ տեղեկատվությունն, ըստ էության, բաց է, մարդիկ կարող են հետևել կողքից՝ ապրելով Երևանում և Էրեբունի ավիաբազայի հարևանությամբ: Ռուսական ռազմատիեզերական ուժերը բավականին ակտիվ են դրսևորվում: Բարձր որակավորում ունեցող օդաչուներն ու նրանց խմբերը Հայաստանի օդում անցկացնում են վարժություններ: Կարելի է նաև նշել, որ դա հաստատվում է ֆլայռայդերների տվյալներով. Իլ-76-ը մեկը մյուսի հետևից վայրէջք է կատարել Էրեբունի օդակայանում վերջին օրերին: Իհարկե, մենք չենք կարող իմանալ՝ հատկապես ինչ բեռ են դրանք տեղափոխել: Այդուհանդերձ, փաստ է, որ ռուսական կողմը ակտիվորեն հետևում է տեղի ունեցող իրադարձություններին: Խաղաղապահները գտնվում են մարտական գործողությունների գոտում էսկալացիան կանխարգելելու համար: Հենց այս պահին ընթանում են բանակցություններ, և մենք գիտենք, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարներն անցկացրել են խորհրդակցություն, որում նաև քննարկել են Հադրութի շրջանում իրավիճակը»,-հայտնում է Սեմյոն Պեգովը:

«Ամանորից առաջ էսկալացիան աճում է: Մենք տեսնում և զուգահեռներ ենք անցկացնում Դոնբասի հետ: «Մոխրագույն» գոտու համար պատերազմը, փաստորեն, այժմ, բաց է»,-հավելել է նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КОМУ ПРЕДОСТАВИЛИ НАЛОГОВЫЕ ЛЬГОТЫ?
      2024-04-18 06:44

      За счет налоговых льгот бюджет Армении в 2024 году недополучит 630 млрд драмов, или более 1,5 млрд долларов по нынешнему курсу. Об этом во время обсуждения 17 апреля заявил доктор экономических наук Вардан БОСТАНДЖЯН, передает NEWS.am.

    • СЮНИК ОКАЗАЛСЯ В ТУРЕЦКИХ КЛЕЩАХ
      2024-04-18 06:40

      Как передает Aysor.am, тюрколог Варужан ГЕГАМЯН пишет: «Уход России из Арцаха означает для нас две главные вещи. Полное уничтожение субъектности Арцаха. Чтобы вновь освободить Арцах, в буквальном смысле слова, мы должны начать не с нуля, а с минуса.

    • МВФ ПРОГНОЗИРУЕТ 6-ПРОЦЕНТНЫЙ РОСТ
      2024-04-18 06:37

      Рост экономики Армении на 2024 год составит 6,0%, а в 2025-м – 5,2% (по сравнению с 8,7% по итогам 2023 года). Об этом говорится в прогнозе мировой экономики (World Economic Outlook) на 2024 год от Международного Валютного фонда, передает Sputnik Армения.

    • Сатановский: ИСТОРИЯ РОССИИ ПОСЛЕДНИХ 300-350 ЛЕТ В ЗАКАВКАЗЬЕ ПОДОШЛА К КОНЦУ
      2024-04-18 06:34

      История последних 300-350 лет Российский империи, а потом Советского Союза, на излете Российской Федерации на Северном Кавказе, и в Закавказье, и в Средней Азии подошла к концу. Об этом в беседе с корреспондентом NEWS.am заявил президент российского Института Ближнего Востока Евгений Сатановский.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ