Последние новости

ՌԴ ՊՆ-ից պատմել են Ղարաբաղի Հադրութի շրջանում իրավիճակի սրացումը կանխելու մասին

Հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղում շփման գծի ամբողջ երկայնքով, դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում գրանցվել է մեկ խախտում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունն իր կայքում հրապարակված հայտարարությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղում շփման գծի ամբողջ երկայնքով, դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում գրանցվել է հրադադարի մեկ խախտում: Ռուս խաղաղապահների գործողություններով իրավիճակի հետագա սրման հավանականությունը կանխվել էր»,-ասված է հայտարարության մեջ:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը դեպի իրենց մշտական բնակավայրեր, ցուցաբերվում է հումանիտար աջակցություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մեկ օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից դեպի Լեռնային Ղարաբաղ 634 փախստականի անվտանգ վերադարձը: Ընդհանուր առմամբ արդեն վերադարձել է 38 341 մարդ:

Նաև մեկ օրվա ընթացքում անցկացվել է Ստեփանակերտում ինժեներական հետախուզություն և տեղանքի ականազերծում: Մաքրվել է ութ հեկտար տարածք, յոթ կիլոմետր ճանապարհ, այդ թվում՝ Ստեփանակերտում Մարշալ Բաղրամյանի փողոցը, և 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացման համար տարհանվել է 51 չպայթած ռազմամթերք:

Բացի այդ, ռուսական բժշկական բրիգադը Այգեստան բնակավայրում ցուցաբերել է ամբուլատոր օգնություն 23 տեղի բնակչի, այդ թվում՝ երկու երեխայի, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ