Последние новости

Էդմոն Մարուքյանը պատմեց, թե ինչ է քննարկվել ԱԽ հրատապ նիստում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած ՀՀ Անվտանգության խորհրդի հրատապ նիստն ավարտվել է։ Քննարկվել է Արցախում դեկտեմբերի 12-ից տիրող իրավիճակը։ Այս մասին նիստից դուրս գալով՝ լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Քննարկել ենք, թե երեկ ինչ է եղել և ինչ է արվում հիմա, քննարկում՝ անվտանգության մարտահրավերների մասին»,– ասաց նա։

Մարուքյանը նաև հայտարարեց, որ ըստ քննարկման արդյունքների` ՀՀ կառավարությունը տիրապետում է ամբողջ տեղեկատվությանը։

«Բոլորս գիտենք, որ տեղի է ունեցել հարձակում։ Հարձակման ընթացքում մարտի են բռնվել մեր ՊԲ ստորաբաժանումները, կան վիրավորներ, զոհերի հանգամանքը այս պահին ճշտվում է։ Գիշերը տեղեկացվեց, որ ռուս խաղաղապահները եկել են ու արդեն տարածքում են։ Այսինքն` եթե խաղաղապահները մինչ այդ փաստացի այդտեղ չկային, հիմա արդեն կլինեն»,– ասաց Մարուքյանը։

Բանակցությունները ռուսական ու ադրբեջանական կողմերի միջև, նրա խոսքով, դեռ շարունակվում են, քանի որ խախտվել է եռակողմ հայտարարությունը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ